Մասնագիտությունը` լրահավաք Իտալիա / Իսպանիա / Ֆրանսիա 1975, 126min.
Պրոդ.` Կառլո Պոնտի, սց.` Մարկ Փիփլոու, Փիթեր Ուոլեն, Միքելանջելո Անտոնիոնի, ռեժ.` Միքելանջելո Անտոնիոնի, օպեր.` Լուչանո Տովոլի, կոմպոզ.` Իվան Վանդոր, նկ.` Պիեռո Պոլետտո, հնչ.` Ֆաուստո Անչիլլայի, մոնտ.` Միքելանջելո Անտոնիոնի, Ֆրանկո Արկալլի, ռեժիսորի ասիստ.` Էնրիկա Ֆիկո (Անտոնիոնի):
Դերերում. Ջեք Նիքոլսոն, Մարիա Շնայդեր, Ջենի Ռանաքր, Յան Հենդրի, Սթիվեն Բերկով, Ամբրուազ Բիա:
Լրահավաք Դեյվիդ Լոքը օթեւանում է Սահարայում, հյուսիսաֆրիկյան երկրի անապատային հյուրանոցում` տեղի պարտիզանական պայքարի մասին լրատվություն հաղորդելու: Նա հանդիպում է մեկին, որը հանկարծամահ է լինում եւ այնքան նման է Լոքին, որ նա որոշում է իր անձը փոխել հանգուցյալի անձի հետ` սեփական խնդիրներից խույս տալու համար: Մարդու կյանքը կազմված է արմատացած սովորույթներից, եւ դա հետապնդում է Լոքին, երբ նա փորձում է նոր կապի մեջ մտնել իրեն պատահած մի երիտասարդ, տարօրինակ կնոջ հետ:
| Անտոնիոնի, Միքելանջելո Ազգությունը` իտալացի: Ծնվել է` 1912 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆերրարայում, Իտալիա: Կրթությունը` 1931-35 թթ. սովորել է Բոլոնիայի համալսառանում, 1940-41-ին` Հռոմի Կինոյի փորձարարական կենտրոնում (Չենտրո Սպերիմենտալե): Գործունեությունը` 1935-39 թթ. աշխատել է որպես լրա•րող եւ բանկային գանձապահ, 1939-ին տեղափոխվել է Հռոմ, 1940-49-ին` կինոքննադատ ՙՉինեմա՚ եւ այլ ամսագրերում, 1942-ին` ռեժիսոր Ֆուլինյոնիի ասիստենտ ՙԵրկու Ֆոսկարիներ՚ ֆիլմում, 1942-52 թթ. սցենարներ է •րում Ռոսելինիի, Ֆելլինիի եւ այլ ռեժիսորների համար, 1943-ին նկարահանում է ՙՊո գետի հովտի մարդիկ՚ ֆիլմը (էկրան է դուրս եկել 1947-ին): Մրցանակները` Ժյուրիի հատուկ մրցանակ (Կաննի փառատոն, 1960, ՙԱրկած՚ ֆիլմի համար եւ 1962, ՙԽավարում՚ ֆիլմի համար), FIPRESCI մրցանակ (Վենետիկի փառատոն, 1964, ՙԿարմիր անապատ՚ ֆիլմի համար), Լավա•ույն ռեժիսուրայի մրցանակ (Կինոքննադատների ազ•ային միություն, 1966, ՙԲլոու-ափ՚ ֆիլմի համար), Ոսկե արմավենու ճյուղ (Կաննի փառատոն, 1967, ՙԲլոու-ափ՚ ֆիլմի համար), Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը` կինոյում վաստակի համար, 1995: Մահացել է` 2007 թվականի հուլիսի 30-ին Հռոմում:
|