Իմ սիրտը լեռներում էՀայաստան 1975, 70min.
Ռեժ.` Լևոն Գրիգորյան, սց.` Պերճ Զեյթունցյան, Բագրատ Հովհաննիսյան (ըստ Վիլյամ Սարոյանի), օպեր.` Սերգեյ Իսրայելյան, կոմպոզ.` Առնո Բաբաջանյան, նկ.` Ռաֆայել Ս. Բաբայան, հնչ.` Կարեն Քուրդիյան, մոնտ.` Ռուզան Երանյան, ստեղծագործական խորհրդատու` Յուրի Երզնկյան:
Դերերում. Գ. Սահակյան, Սոս Սարգսյան, Արուս Ասրյան, Նիկոլայ Գրիցենկո, Ինոկենտի Սմոկտունովսկի, Ազատ Շերենց:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Առաջին աշխարհամարտի տարիներին: Հայ տարագիրների ընտանիքը հանգրվանել է ԱՄՆ-ում: Նրանք ազնվորեն ու արժանապատվորեն պահպանում են հին երկրի հիշատակը: | Գրիգորյան, Լևոն Լևոն Գրիգորյան (ծնվ. 1942, Երևան)
1965-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր ՙՀայֆիլմում՚: 1970-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացը: Կինոյի մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է (այդ թվում` Սերգեյ Փարաջանովի և Արմեն Ջիգարխանյանի մասին):
Ֆիլմոգրաֆիա
Երկիր հայրենի (1969), Սոլո (1970), Քանի այրվում ենք ազատությամբ (1970), Մեհրաբի աղբյուրները (1972), Իմ սիրտը լեռներում է (1975), Եվ այնժամ դու ետ կգաս... (1976), Աստղային ամառ (1978), Ձնծաղիկներ և էդելվեյսներ (1981), Կարմիր ճշմարտություն (1983), Մենք նորից կհանդիպենք (1984), Արամ Խաչատրյան (1988), Իմ հին բարեկամը (1988), Արմեն Ջիգարխանյան (1989), Ողբերգության դասերը (1990), Օրփեոսն իջնում է դժոխք (2004):
|