Մենք Հայաստան 1969, 27min.
Սց./ռեժ.` Արտավազդ Փելեշյան, օպեր.` Լ.Պողոսյան, Կ.Մեսյան, Ե.Կարավաև, հնչ.` Ֆ.Ամիրխանյան, մոնտ.` Արտավազդ Փելեշյան, Լ.Վոլկովա:
Այս ֆիլմը մոնումենտալ որմնանկար է, որը պատկերում է հայ ազգի ինքնությունն ու ճակատագիրը:
| Փելեշյան, Արտավազդ Արտավազդ Փելեշյան (ծն. 22.02.1938, Լենինական, այժմ` Գյումրի, Հայաստան)
Մինչև 1963թ. ապրել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1963-1967թթ. սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (L.Քրիստիի արվեստանոց): Արդեն ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատո•րաֆիստների կողմից: 1971թ.-ին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է ՙԱստղային ժամ՚ ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու ՙՍիբիրիադա՚ ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը: Փելեշյանը նաեւ խորը եվ ինքնատիպ տեսաբան է: Նրա ՙԴիստանցիոն մոնտաժը՚, որը մոնտաժի զարգացման պատմության մեջ մի նոր քայլ է: 1988թ.-ին հրատարակեց ՙԻմ կինոն՚ գիրքը, ու զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները: Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները` երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն:
Ֆիլմո•րաֆիա
Լեռնային պարեկ (1964), Մարդկանց աշխարհը (1966), Սկիզբը (1967). Մենք (1969), Բնակիչները (1970), Տարվա եղանակները (1975), Մեր դարը (1982), Կյանք (1993), Վերջը (1994):
|