Հեյ, ո՞վ կա այդտեղ, ռեժ.Ռ.Քոչար Հայաստան 1983, 20min.
Սց./ռեժ.` Ռուբեն Քոչար, օպեր.` Ա. Մովսիսյան, կոմպոզ.` Չիք Կորեա, հնչ.` Հ. Հակոբյան:
Ֆիլմ-բալետ` ըստ Վ. Սարոյանի համանուն պիեսի: Գլխավոր դերերում հանդես են եկել Նադեժդա և Ռուդոլֆ Խառատյանները:
| Քոչար, Ռուբեն Ռուբեն Քոչար (ծն. 1953, Երևան)
1974-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը, ապա աշխատանքի է անցել հեռուստաֆիլմերի ՙԵրևան՚ ստուդիայում` որպես ռեժիսոր: Նկարահանել է մի քանի ֆիլմ, որոնցից ՙՔառյակը՚ 1985-ին Մինսկի հեռուստաֆիլմերի փառատոնում արժանացել է մեծ մրցանակի: 1988-ին ՙՀե¯յ, ով կա այդտեղ՚, ՙՀուշեր՚, ՙԼիլիթ՚ ֆիլմերի համար արժանացել է Լենինյան կոմերիտմիության դափնեկրի կոչման: 1992-ին Լոս Անջելեսում հիմնել է ՙՀայկական միջազգային հեռուստացանց՚ 24-ժամյա հեռուստաընկերությունը: 2001-ին նրա ՙՀերոստրատ՚ ֆիլմը Աժիժիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է նախագահի մրցանակին:
Ֆիլմոգրաֆիա
Երկաթե ուղի (1981), Ջազ եռյակ (1982), Հե¯յ, ով կա այդտեղ (1983), Քառյակ (1985), Հուշեր (1987), Լիլիթ (1988), Հերոստրատ (2001), Արահետ (2006):
|