VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Վիլյամ Սարոյան

Լավ աշխատանք

ԱՄՆ
1942, 11min.

Սց. /ռեժ.` Վիլյամ Սարոյան, ըստ իր «Մի քանի աղքատ» պատմվածքի, օպեր.` Վ. Մ. Օ’Քոնել, մոնտ.` Ջեք Ռուջերո:
Դերերում. Հորաս Ստեֆան Մքնելի, Մեյբլ Տալիաֆեռո, Եղիշե Հարութ:

Յոթ դրվագները տեղի են ունենում նպարեղենի խանութում, որի տերը հանդես է գալիս որպես պատմող, նկարագրելով իր հանդիպած «հրաշալի մարդկանց», որոնց նա երբեք չի մոռանալու:

Սարոյան, Վիլյամ

Սարոյանի նկարահանած և նրա գործերի հիման վրա ստեղծված ֆիլմերի պատմությունը սկիզբ է առնում 1942-ից: Քչերը գիտեն, որ նա 1942-ին անսովոր հանգամանքներում գրել է ՙԼավ աշխատանք՚ ֆիլմի սցենարն ու նկարահանել այն Metro-Goldwyn-Mayer-ում: 1941-ի վերջին, Երկրորդ աշխարհամարտին Միացյալ Նահան•ների մասնակցությունից քիչ անց, MGM-ի տնօրեն Լուիս Բ. Մեյերը դիմեց Սարոյանին` առաջարկելով մի ֆիլմի սցենար գրել, որը բարոյապես կամրապնդեր Ճապոնիայի դեմ մղված պատերազմի ցնցումից տառապող ամերիկացիների:
Կարճ ժամանակամիջոցում Սարոյանը մանրակրկիտ սցենար գ•րեց` ՙՄարդկային կատակեր•ությունը՚: Լուիս Մեյերը իրավունքները գնեց 60 000 դոլարով, ինչը առասպելական գին էր այդ ժամանակներում: Սցենարը գրեթե իսկույն իջեցվեց արտադրություն: Սարոյանը կարծել էր, թե ինքը պիտի լինի ռեժիսորը: Մեյերը, սակայն, դեմ էր և առարկեց Սարոյանին` հարցնելով, թե նա երբևէ ֆիլմ նկարահանե±լ է: Սարոյանը պատասխանեց, թե չի նկարահանել, բայց վստահ է, որ կարող է:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA USA Embassy The European Cultural Foundation