Շոր և Շորշոր Հայաստան 1926, 55min.
Սց.` Հ.Բեկնազարյան (ըստ Մ.Բագրատունու համանուն պատմվածքի), ռեժ.` Հ.Բեկնազարյան, օպեր.` Ա.Յալովոյ, նկ.` Մ.Սուրգունով:
Դերերում. Հ.Խաչանյան (Շոր) , Ա.Ամիրբեկյան (Շորշոր), Ն.Մանուչարյան (Շորի կինը), Ե.Ադամյան (Շորշորի կինը), Ա.Ավետիսյան (Վարդան), Գ.Ավետյան (ջրաղացպան), Ա.Հարությունյան (Օհան), Բ.Մուրադյան (Ղուկաս), Մ..Գարագաշ (Սատանա), Հ.Ստեփանյան (գյուղապետ), Տ.Շամիրխանյան (Վահան):
Անբան ու հարբեցող երկու ընկերների՝ Շորի և Շորշորի զվարճալի արկածների պատմությունն է:
24-ժամյա ցուցադրություններ.12 հուլիսի 22.00 – 13 հուլիսի, 22.00
Հայաստանի ազգային պատկերասրահում
| Բեկնազարյան, Համո Համո Բեկնազարյան
Ծնվել է 31.05.1892թ. Երեւանում, մահացել` 27.04.1965թ. Մոսկվայում: Երիտասարդ տարիներին պրոֆեսիոնալ ըմբիշ էր: 1918-ին ավարտել է Մոսկվայի Առեւտրական ինստիտուտը: 1914-ից նկարահանվում էր ռուսական ֆիլմերում, ռուսական համր կինոյի աստղերից էր: 1921-ից գլխավորում էր Վրաստանի Ժողկոմլուսի կինոյի բաժինը, ավելի ուշ` Վրաստանի Գոսկինպրոմի տնօրեն:
Հայ կինոյի հիմնադիրն է:
Ֆիլմոգրաֆիա
Հայրասպանը (անարգանքի սյան մոտ), Կորսված գանձեր (1924), Նամուս (1925), Նաթելլա (1925), Շոր եվ շորշոր (1926), Երկրաշարժ Լենինականում (1926), Զարե (1926), Չար ոգի (1927), Խաս-փուշ (1927), Տունը հրաբխի վրա (1928), Սեւիլ (1929), Կաշի (1930), Բամբակ (1930), Երկիր Նաիրի (1930), Իգդենբու (1930), Շքանշանով մարդը (1932), Պեպո (1935), Զանգեզուր (1938), Սաբուխի (1941), Դուստրը (1942), Դավիթ-Բեկ (1943), Անահիտ (1947), Արարատյան հովիտի աղջիկը (1950), Երկրորդ քարավանը (1950, անավարտ), Սովետական հայաստան, (1950), Բնակարանամուտ (1954), Նասրեդինը Խոջենտում կամ Հմայված արքայազնը (1959):
|