VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Հենրիկ Մալյան-80

Մենք ենք, մեր սարերը

Հայաստան
1969, 94min.

Սց.՝ Հրանտ Մաթեւոսյան, ռեժ.՝ Հենրիկ Մալյան, օպեր.՝ Կ. Մեսյան, կոմպոզ.՝ Տ. Մանսուրյան, նկ.՝ Ս. Անդրանիկյան, Մ. Առաքելյան, հնչ.՝ Կ. Կուրդիյան, խմբ.՝ Վ. Մնացականյան:
Դերերում. Ս. Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Ա.Շերենց, Ա. Այվազյան, Ա. Փելեշյան:

Լեռնային գյուղի չորս հովիվներ իրենց հոտին միացած համագյուղացի Ռեւազի ոչխարը մորթում են եւ ընկերովի ուտում: Այս միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվում, որն ավարտին հասցնելու համար հովիվներին տանում են քաղաք:

Մալյան, Հենրիկ

Հենրիկ Մալյան (1925, Թելավի, Վրաստան - 1988, Երևան)
1942-1945 թթ. Թբիլիսիի գործարաններից մեկում աշխատել է որպես գծագրող և կապալառուի օգնական: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1953-ին` Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: 1951-1954 թթ. ռեժիսոր է եղել Երևանի տարբեր թատրոններում: 1954-1988 թթ. աշխատել է "Հայֆիլմ"-ում:

Ֆիլմացանկ
Նվագախմբի տղաները (Հ. Մարգարյանի հետ, 1960), Ճանապարհ դեպի կրկես (Լ. Իսահակյանի հետ, 1963), Մսյո Ժակը և ուրիշները ("Կեղծ լրտեսը" նովելը, 1964), Եռանկյունի (1967), Մենք ենք, մեր սարերը (1969), Հայրիկ (1972), Նահապետ (1977), Կտոր մը երկինք (1980), Մի կաթիլ մեղր (1982)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation