ԵռանկյունիՀայաստան 1967, 84min.
Սց.` Աղասի Այվազյան, ռեժ.` Հենրիկ Մալյան, օպեր.` Ս.Իսրայելյան, կոմպոզ.` Է.Բաղդասարյան, նկ.` Ռ.Պ.Բաբայան, հնչ.` Զ.Մուրադբեկյան, խմբ.` Պ.Զեյթունցյան:
Դերերում. Ա. Ջիգարխանյան, Մհեր Մկրտչյան, Ս. Սարգսյան, Պ. Արսենով, Զ. Լապերաձե, Մ. Հովսեփյան, Ի. Ալաբինա:
Նախապատերազմական եւ պատերազմական շրջանի Լենինականում ապրող հինգ դարբին ընկերների բարեկամության ու հոգսերի մասին պատմում է դարբիններից մեկի որդին: | Մալյան, Հենրիկ Հենրիկ Մալյան (1925, Թելավի, Վրաստան - 1988, Երևան)
1942-1945 թթ. Թբիլիսիի գործարաններից մեկում աշխատել է որպես գծագրող և կապալառուի օգնական: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1953-ին` Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: 1951-1954 թթ. ռեժիսոր է եղել Երևանի տարբեր թատրոններում: 1954-1988 թթ. աշխատել է "Հայֆիլմ"-ում:
Ֆիլմացանկ
Նվագախմբի տղաները (Հ. Մարգարյանի հետ, 1960), Ճանապարհ դեպի կրկես (Լ. Իսահակյանի հետ, 1963), Մսյո Ժակը և ուրիշները ("Կեղծ լրտեսը" նովելը, 1964), Եռանկյունի (1967), Մենք ենք, մեր սարերը (1969), Հայրիկ (1972), Նահապետ (1977), Կտոր մը երկինք (1980), Մի կաթիլ մեղր (1982)
|