VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Խորեն Աբրահամյան-75

Տերը

Հայաստան
1983, 100min.

Սց.՝ Հրանտ Մաթեւոսյան, ռեժ.՝ Բ.Հովհաննիսյան, օպեր.՝ Գ.Ավագյան, կոմպոզ.՝ Տ.Մանսուրյան, նկ.՝ Լ.Գեւորգյան, մոնտ.՝ Լ.Երյոմենկո, հնչ.՝ Յ.Սայադյան:
Դերերում. Խորեն Աբրահամյան, Ա. Ղուկասյան, Գ. Նովենց, Հ. Գալոյան, Կ. Ջանիբեկյան, Վ. Արծրունյան, Հ. Մարտիրոսյան:

Ֆիլմի հերոսը անտառապահ է: Բոլորի «աչքի փուշը» դառնալու գնով նա տեր է կանգնում հարազատ բնությանն ու բնօրրանին:

Հովհաննիսյան, Բագրատ

Բագրատ Հովհաննիսյան (1929, Բաքու - 1990, Երևան)
1938-1946 թթ. ծնողների հետ ապրել է Իրանում: 1946-ին ընտանիքով հայրենադարձվել են Հայաստան: 1956-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը: 1957-61 թթ. ուսանել է Երևանի րականության ինստիտուտի ասպիրանտուրայում, ապա` Մոսկվայի Գրականության ինստիտուտում: 1961-ից խմբագիր, ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1964-66 թթ. փորձաշրջան է անցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում, որպես փորձնակ ռեժիսոր` մասնակցել Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի նկարահանումներին: Տարկովսկին եղել է Հովհաննիսյանի անդրանիկ լիամետրաժի` «Հնձանի» գեղարվեստական ղեկավարը:

Ֆիլմացանկ
Չախ-Չախ թագավորը («Աղքատի պատիվը» նովելը, 1969), Հնձան (1973), Աշնան արև (1977), Տերը (1983), Եվ կրկնվելու է ամեն ինչ (1989):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation