Կտոր մը երկինքՀայաստան 1980, 92min.
Սց.՝ Ս. Ալաջաջյան, Հենրիկ Մալյան (ըստ Վ.Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի), ռեժ.՝ Հենրիկ Մալյան, օպեր.՝ Ս. Իսրայելյան, կոմպոզ.՝ Տ. Մանսուրյան, նկ.՝ Ռ. Պ. Բաբայան, մոնտ.՝ Հ. Մելքոնյան, հնչ.՝ Յ. Սայադյան:
Դերերում. Մհեր Մկրտչյան, Ա. Ադամյան, Ս. Ճիաուրելի, Գ. Բելյաեւա, Տ. Ոսկանյան, Ա. Կույումջյան, Հ. Մովսիսյան, Մ. Համամջյան, Ա. Շերենց, Ն. Կրաչկովսկայա, Է. Շահիրյան:
Փոքրիկ Թորիկն ամաչկոտ երեխա է: Ամեն ինչ խաղաղ ընթացք կունենար, եթե նա, մեծանալով, չամուսնանար հասարակաց տան աղջկա հետ: Քաղաքը չի կարող ներել նրան, բայց երիտասարդը վճռականություն եւ համարձակություն է ցուցաբերում՝ իր երջանկության համար: | Մալյան, Հենրիկ Հենրիկ Մալյան (1925, Թելավի, Վրաստան - 1988, Երևան)
1942-1945 թթ. Թբիլիսիի գործարաններից մեկում աշխատել է որպես գծագրող և կապալառուի օգնական: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1953-ին` Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: 1951-1954 թթ. ռեժիսոր է եղել Երևանի տարբեր թատրոններում: 1954-1988 թթ. աշխատել է "Հայֆիլմ"-ում:
Ֆիլմացանկ
Նվագախմբի տղաները (Հ. Մարգարյանի հետ, 1960), Ճանապարհ դեպի կրկես (Լ. Իսահակյանի հետ, 1963), Մսյո Ժակը և ուրիշները ("Կեղծ լրտեսը" նովելը, 1964), Եռանկյունի (1967), Մենք ենք, մեր սարերը (1969), Հայրիկ (1972), Նահապետ (1977), Կտոր մը երկինք (1980), Մի կաթիլ մեղր (1982)
|