Աշնան արեվՀայաստան 1977, 81min.
Սց.՝ Հրանտ Մաթեւոսյան, ռեժ.՝ Բ.Հովհաննիսյան, օպեր.՝ Կ.Մեսյան, Գ.Ավագյան, կոմպոզ.՝ Տ.Մանսուրյան, նկ.՝ Է.Խարազյան, Գ.Թորոսյան, մոնտ.՝ Ս.Գաբրիելյան, հնչ.՝ Յ.Սայադյան:
Դերերում. Ա. Ղուկասյան, Կ. Ջանիբեկյան, Ժ. Թովմասյան, Ա. Շերենց, Հ. Սարգսյան, Է. Պետրոսյան, Մ. Գրիգորյան:
Հակասական եւ բարդ բնավորության տեր գեղջկուհու ճակատագրի, կյանքի պարտադրած դժվարությունների հաղթահարման, միջավայրի, ընտանքի ու զավակների հետ ունեցած նրա դժվար հարաբերությունների մասին է ֆիլմը: | Հովհաննիսյան, Բագրատ Բագրատ Հովհաննիսյան (1929, Բաքու - 1990, Երևան)
1938-1946 թթ. ծնողների հետ ապրել է Իրանում: 1946-ին ընտանիքով հայրենադարձվել են Հայաստան: 1956-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը: 1957-61 թթ. ուսանել է Երևանի րականության ինստիտուտի ասպիրանտուրայում, ապա` Մոսկվայի Գրականության ինստիտուտում: 1961-ից խմբագիր, ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1964-66 թթ. փորձաշրջան է անցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում, որպես փորձնակ ռեժիսոր` մասնակցել Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի նկարահանումներին: Տարկովսկին եղել է Հովհաննիսյանի անդրանիկ լիամետրաժի` «Հնձանի» գեղարվեստական ղեկավարը:
Ֆիլմացանկ
Չախ-Չախ թագավորը («Աղքատի պատիվը» նովելը, 1969), Հնձան (1973), Աշնան արև (1977), Տերը (1983), Եվ կրկնվելու է ամեն ինչ (1989):
|