ՓիրոսմանիՎրաստան 1986, 20min.
Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են Կ.Ծերեթելին, Ս.Փարաջանովը, Ն.Պալիաշվիլին, Ա.Ջանշիեւը, Ն.Դորիձեն, Ջ.Կախիձեն, Գ.Ծիկլաուրին, Թ.Սամիկիձեն, Մ.Պոնոմարենկոն, Գ.Կունցեւը:
Վրաց նկարչի կերպարների թեմաներով «արաբեսկներ», ինչպես բնորոշել է ինքը՝ Փարաջանովը: | Փարաջանով, Սերգեյ Սերգեյ Փարաջանով (1924-1990)
Ծնվել է 1924թ. հունվարի 9-ին Թբիլիսիում: 1932-42-ը սովորել է Թբիլիսիի #42 միջնակարգ դպրոցում: Ընդունվել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, բայց կես տարի սովորելուց հետո թողել է այն:
Սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում՝ ջութակի եւ վոկալի բաժիններում: Միաժամանակ պարի դասեր է վերցրել Օպերային թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում:
1945-ին ընդունվել է Համամիութենական կինոինստիտուտ (ՎԳԻԿ) Իգոր Սավչենկոյի արվեստանոցը: 1947-ին ձերբակալվել է Թբլիսիում Ն.Միկավայի գործով եւ 7 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: 1948-49թթ. աշխատել է իր վարպետի «Երրորդ հարված» եւ «Տարաս Շեւչենկո» ֆիլմերում: 1950-ին ամուսնացել է Մոսկվայում Նիգյար Քյարիմովայի հետ, որին 1951-ին բարեկամները դաժանաբար սպանել են դավանափոխության համար:
1951-ին պաշտպանում է դիպլոմային կարճամետրաժ ֆիլմը՝ «Անդրիեշ»-ը (հայտնի է նաեւ որպես «Մոլդավական մեղեդիներ»), եւ աշխատանքի անցնում Կիեւի կինոստուդիայում: 1955-ին այս ֆիլմի սյուժեով նկարահանում է իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը (Յա.Բազելյանի հետ): Նույն թվին ամուսնանում է 17-ամյա Սվետլանա Շչերբատյուկի հետ:
1957-58-ին նկարահանում է երեք վավերագրական ֆիլմ Կիեւի փաստա - վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1958-ին ծնվում է միակ զավակը՝ Սուրենը: Նույն թվին նկարահանում է «Առաջին տղան» լիամետրաժը, 1961-ին՝ «Ուկրաինական ռապսոդիան», 1962-ին՝ «Ծաղիկը քարի վրա»: Նույն թվին ձեւակերպում է ամուսնալուծությունը Շչերբատյուկի հետ:
|