Սպիտակ նյութ Կամերուն / Ֆրանսիա 2009, 100min.
Պրոդյուսեր` Պասկալ Կոշտյո, ռեժիսոր` Կլեր Դընի, սցենարի հեղինակներ` Կլեր Դընի, Մարի Ն’Դիայե, Լյուսի Բորտլըտո, օպերատոր` Իվ Կապ, երաժշտությունը` Սթյուարթ Սթեփլզի, "Tindersticks"-ի, հնչյունային ձևավորողներ` Ժան-Պոլ Մյուժել, Քրիստոֆ Ուինդինգ, նկարիչ` Աբիասի Սեն-Պեր, մոնտաժող` Գի Լըկորն
Դերերում. Իզաբել Յուպեր, Քրիստոֆ Լամբեր, Ադել Ադո, Իսաակ դը Բանկոլե, Նիկոլա Դյուվանշել, Միշել Սյուբոր
Մարիան` ջերմեռանդ ու անվախ մի սպիտակամորթ կին, հրաժարվում է թողնել սուրճի իր պլանտացիան և ընդունել, որ ընտանիքին վտանգի տակ է դնում: Մարիայի համար հեռանալը նշանակում է անձնատուր լինել: Սպիտակամորթների արդեն երեք սերունդ պահած պլանտացիայում աշխատող նրա նախկին ամուսնուն ու անչափահաս որդու հորը` Անդրեին, վախեցնում է կնոջ կույր ու համառ հպարտությունը: Առանց Մարիայի իմացության` Անդրեն կազմակերպում է ընտանիքի փախուստը, վերադարձը Ֆրանսիա: Սուրճն այլևս ոչինչ է նրա համար: Անդրեն ամուսնացել է երիտասարդ աֆրիկուհու հետ, որից որդի ունի և հանուն նրանց ոչնչի առաջ կանգ չի առնի:
Արտադրող ընկերություններ
Why Not Productions
Wild Bunch
France 3 Cinéma
| Դընի, Կլեր Կլեր Դընի (ծն. 1948, Փարիզ)
Փարիզում հաստատված ռեժիսոր և ժամանակակից ֆրանսիական կինոյի ստեղծագործական խոշոր դեմքերից մեկը: Մանկությունն ու ձևավորման տարիները անցկացրել է Աֆրիկայում ճանապարհորդելով, հոր` գաղութային կառավարչի` զավակներին աշխարհագրության կարևորությունն ուսուցանելու ցանկության համաձայն: Այդ փորձառությունը հիմք է դարձել ազգային ինքնության և ֆրանսիական գաղութատիրության հանդեպ Դընիի դրսևորած հետաքրքության համար: Տնտեսագիտություն ուսանելու հիասթափեցնող փորձից հետո ընդունվել է Կինեմատոգրաֆիայի բարձրագույն դպրոց (այժմ` Պատկերահնչյունային մասնագիտությունների բարձրագույն ազգային դպրոց), որն ավարտել է 1971-ին: Կարիերայի սկզբում եղել է Դուշան Մակավեևի, Կոստա Գավրասի, Ժակ Ռիվետի, Ջիմ Ջարմուշի և Վիմ Վենդերսի ասիստենտը: Ռեժիսորի և սցենարիստի նրա անդրանիկ աշխատանքը` "Շոկոլադը", ասպարեզ է եկել 1988-ին, գաղութային կյանքի և հուզումնալի բախումների մի գունեղ հետազոտություն, որ ծավալվում է 1950-ականների Աֆրիկայում և ներկայացվում երիտասարդ ֆրանսուհու աչքերով: Դընիի անձնական կենսափորձից ներշնչված այս ֆիլմը շատ բարեհաջող դեբյուտ էր, որը ներկայացվեց Կաննում` հավակնելով "Ոսկե արմավենու ճյուղին" և առաջադրվեց "Սեզարի"` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: Հետագայում Կլեր Դընին, իսկապես, դարձավ արդի ֆրանսիական կինոյի լավագույն ռեժիսորներից մեկը:
Ֆիլմացանկ
Շոկոլադ (1988), Man No Run (1989), Թքած մահվան վրա (1990), Քե’զ պահիր (1991), Ընդդեմ մոռացման ("Ուշանի Ահմեդ Մահմուդին, Սուդան" նովելը, 1991), Բում-բում (1994), Քունս չի տանում (1994), Նիսի առնչությամբ. շարունակություն ("Լավ է, շատ լավ" նովելը) (1995), Նինետը և Բոնին (1996), Լավ աշխատանք (1999), Օր չկա, որ անախորժություն չլինի (2001), Ուրբաթ երեկոյան (2002), Տասը րոպեով ավելի մեծ. Թավջութակ ("Դեպի Նանսի" նովելը, 2002), Օտարը (2004), Մաթիլդին ընդառաջ (2005), 35 բաժակ ռոմ (2008), Սպիտակ նյութ (2009)
|