Արտասվող մարգագետինը Հունաստան / Ֆրանսիա / Իտալիա / Գերմանիա 2003, 170min.
Պրոդյուսեր` Ֆեբե Էկոնոմոպուլոս, ռեժիսոր` Թեոդորոս Անգելոպուլոս, սցենարի հեղինակներ` Թեոդորոս Անգելոպուլոս, Տոնինո Գուերրայի, Պետրոս Մարկարիսի, Ջորջո Սիլվանյիի համագործակցությամբ, օպերատոր` Անդրեաս Սինանոս, կոմպոզիտոր` Էլենի Կարաինդրու, նկարիչ` Կոստաս Լամբրոպուլոս, հնչյունային ձևավորող` Մարինոս Աթանասոպուլոս, մոնտաժող` Գիորգոս Տրիանտաֆիլլու
Դերերում. Ալեքսանդրա Այդինի, Նիկոս Պուրսանիդիս, Գիորգոս Արմենիս, Վասսիլիս Կոլովոս, Էվաք Կոտամանիդու, Տուլա Ստաթոպուլու, Միխալիս Յաննատոս, Թալիա Արգիրյու, Գրիգորիս Էվանգելատոս
Դեպքերը ծավալվում են Հունաստանում 1919-ից մինչև 1949-ն ընկած ժամանակահատվածում: Ֆիլմն սկսվում է Կարմիր բանակի մուտքով Օդեսա և հունական համայնքի արտագաղթով ու վերջանում 1949-ին, երբ ավարտվում է Հունաստանի քաղաքացիական պատերազմը:
Մրցանակներ
FIPRESCI-ի մրցանակ (Եվրոպական կինոմրցանակներ, 2004), Ժյուրիի հատուկ մրցանակ (Ֆաջր ԿՓ, 2005)
Արտադրող ընկերություններ
Theo Angelopoulos Films
Greek Film Centre
Hellenic Broadcasting Corporation ERT S.A.
Attica Art Productions (Athens)
BAC Films S.A.
Intermedias S.A.
Arte France
| Անգելոպուլոս, Թեոդորոս Թեոդորոս (Թեո) Անգելոպուլոս (ծն. 1935, Աթենք)
Աթենքի համալսարանում իրավագիտություն է ուսանել: Զինվորական ծառայությունից հետո մեկնել է Փարիզ` Սորբոնի համալսարանում սովորելու, իսկ հետո ընդունվել է IDHEC ֆրանսիական հեղինակավոր կինոդպրոցը: Որոշ ժամանակ աշխատել է Մարդու թանգարանում` ազգագրագետ և cinema verite-ի ռահվիրա Ժան Ռուշի հովանու տակ: 1964-ին վերադարձել է Աթենք և մինչև 1967-ը` "Ժողովրդավարական փոփոխություն" ձախ թերթի կինոքննադատը եղել: Սկսել է ֆիլմեր նկարահանել 1965-ից: "Ֆորմինքսի պատմությունը" լիամետրաժ խաղարկային ֆիլմն անավարտ է մնացել պրոդյուսերների հետ ծագած տարաձայնության պատճառով: Այնուհետև նկարահանել է "Ռադիոհաղորդում" կարճամետրաժը, իսկ 1970-ին` իր առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքը` "Վերականգնումը": Այդ ժամանակից ի վեր Անգելոպուլոսի ֆիլմերը մասնակցել են անհաշիվ միջազգային կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների` հաստատելով ժամանակակից կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի նրա վարկը:
Ֆիլմացանկ
Ֆորմինքսի պատմությունը (1965), Ռադիոհաղորդում (1968), Վերականգնում (1970), 36 թվականի օրերը (1972), Շրջիկ թատերախումբը (1974-75), Որսորդները (1977), Ալեքսանդր Մեծ (1980), Մի գյուղ, մի գյուղացի (1981, հ/ֆ), Աթենք. վերադարձ Ակրոպոլիս (1983, հ/ֆ), Ուղևորություն դեպի Կիթերա (1983), Մեղվապահը (1986), Մշուշապատ բնապատկեր (1988), Արագիլի ընդհատված քայլը (1991), Ոդիսևսի հայացքը (1995), Լյումիեր և ընկերություն (նովել, 1995), Հավիտենություն և մի օր (1998), Արտասվող մարգագետինը (2003), Ամեն մեկն իր կինոն ունի ("Երեք րոպե" նովելը, 2007), Ժամանակի փոշին (2008)
|