Հոգու խոհանոց Գերմանիա 2009, 99min.
Պրոդյուսերներ` Ֆաթիհ Աքին, Քլաուս Մաեք, ռեժիսոր` Ֆաթիհ Աքին, սցենարի հեղինակներ` Ֆաթիհ Աքին, Ադամ Բուսդուկոս, օպերատոր` Ռայներ Քլաուսման, նկարիչ` Թամո Քունց, հնչյունային ձևավորողներ` Անդրեաս Հիլդեբրանդտ, Քայ Լյուդե, մոնտաժող` Էնդրյու Բըրդ
Դերերում. Ադամ Բուսդուկոս, Մորից Բլայբթրոյ, Բիրոլ Յունել, Աննա Բեդերքե, Ֆելին Ռոգան, Լուկաս Գրեգորովիչ, Դորկա Գրիլուս
Երիտասարդ ռեստորանատեր Զինոսին վաղեմի ընկերուհին` Նադինը, լքում է, քանի որ Զինոսը ռեստորանում ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան նրա հետ, իսկ Նադինին աշխատանք են առաջարկել Շանհայում: Նրա հեռանալուց հետո Զինոսի գործերը վատանում են, և նա որոշում է վաճառել ռեստորանը: "Հոգու խոհանոցը" ավելի լավ օրեր է տեսել. արդեն նախկին եռուզեռը չկա, և Վիլհելմսբուրգն էլ, որտեղ գտնվում է ռեստորանը, հեռու է Համբուրգի կենտրոնում տիրող աշխույժ մթնոլորտից: Զինոսը համարում է, որ ավելի լավ է հետևել Նադինին, ուստի փորձում է վաճառել ռեստորանը: Եվ հանկարծ պարզվում է, որ ռեստորանի փակվելուն ընդամենը երեք շաբաթ է մնացել: Այդ երեք շաբաթում իսկական անարխիա է ճայթում "Հոգու խոհանոցում". գլխավոր խոհարարը պատրաստում է այն, ինչ որ սիրտը միշտ ուզել է, նոր դիջեյը ճաշած այցելուներին հանում է պարելու, նկարիչները իրենց գործերն են ցուցադրում, և այս ամենը դուր է գալիս հյուրերին: Լուրերը նախընտրելի "Հոգու խոհանոցի" մասին տարածվում են Համբուրգով մեկ: Վերջին երեկոյի ժամանակ Զինոսը հասկանում է` ռեստորանը պետք չէր վաճառել: Երբ նա պարզում է, որ շենքը քանդելու են` տոնավաճառի համար ճանապարհ բացելու նպատակով, երկինք ու գետին խառնում է իրար, որպեսզի հետ բերի "Հոգու խոհանոցը":
Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ, "Երիտասարդ կինո" մրցանակ (Վենետիկի ՄԿՓ), "Բարձրարվեստ կինո" մրցանակ (Համբուրգի ԿՓ, 2009)
Արտադրող ընկերություններ
CORAZÓN International GmbH & Co KG
Ditmar-Koel-Str.26
D-20459 Hamburg
Tel.: (49 40 - 311 82 38 -0)
Fax: (49 40 - 311 82 38 – 21)
Email: amt@corazon-int.de
www.corazon-int.de
Pyramide Productions (France)
5, rue du Chevalier Saint-George
75008 Paris
France
Tel.: (33 1.40.20.13.60)
Fax: (33 1.42.96.05.90)
Email: production@pyramidefilms.com
www.pyramide-productions.com
NDR (Germany)
| Աքին, Ֆաթիհ Ֆաթիհ Աքին (ծն. 1973, Համբուրգ, Գերմանիա)
Ազգությամբ թուրք է: 2000-ին ավարտել է Համբուրգի գեղարվեստի համալսարանը: 1993-2004 թթ. աշխատել է Համբուրգի Wüste կինոընկերության հետ: 2003-ին հիմնել է Corazon միջազգային կինոընկերությունը: 2005-ին դասախոսել է Համբուրգի գեղարվեստի համալսարանի գեղարվեստի քոլեջում:
Ֆիլմացանկ
Սենսին, դու միակն ես (1995), Մոլախոտ (1996), Կարճ ու անցավ (1997), Հուլիսին (2000), Ես մտածում եմ Գերմանիայի մասին. մենք մոռացանք վերադառնալ (2000), Սոլինո (2002), Գլխով` պատին (2004), Եվրոպական պատկերներ ("Հին չար երգեր" նովելը, 2004), Կամրջի մյուս կողմում. Ստամբուլի ձայնը (2005), Դրախտի փեշին (2007), Նյու Յորք, ես սիրում եմ քեզ (նովել, 2008), Գերմանիա 09. 13 կարճ ֆիլմ ազգի վիճակի մասին ("Մուրաթ Քուրնազը լինելով" նովելը, 2008), Հոգու խոհանոց (2009)
|