VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Կլեր Դընի

35 բաժակ ռոմ

Ֆրանսիա / Գերմանիա
2008, 100min.

Պրոդյուսերներ` Կառլ Բոմգարթներ, Բրյունո Պեզերի, ռեժիսոր` Կլեր Դընի, սցենարի հեղինակներ` Կլեր Դընի, Ժան-Պոլ Ֆարգո, օպերատոր` Անյես Գոդար, երաժշտությունը` "Tindersticks"-ի, նկարիչ` Առնո դը Մոլերոն, հնչյունային ձևավորող` Մարտեն Բուասո, մոնտաժող` Գի Լըկորն
Դերերում. Ալեքս Դեկա, Մատի Դիոպ, Նիկոլ Դոգ, Գրեգուար Կոլեն, Ժան-Քրիստոֆ Ֆոլի, Ջեջե Ապալի, Էրիկ Էբուանեյ, Ինգրիդ Քավեն, Ջուլիետ Մարս Տուսեն, Ստեֆան Պոկրեն, Ադել Ադո, Մերի Փայ, Շեյխ Տուր

Մետրոյի վագոնավար Լիոնելը համալսարանում ուսանող գեղեցիկ դստեր` Ժոզեֆինի հետ, ապրում է անհանգիստ բնակելի համալիրում: Տարիներ շարունակ կողք-կողքի լինելով նույն տարածքում` նրանք սովորել են մեկմեկու ներկայությանը: Վերջերս Ժոզեֆինն սկսել է ժամանակ անցկացնել երիտասարդ հարևանի` սիրունատես Նոեի ընկերակցությամբ, Լիոնելն էլ սիրավեպի մեջ է հայտնվել մտերիմ ընկերուհու` Գաբրիելի հետ: Մինչ հոր ու դստեր կյանքը տարբեր ուղղություն է ստանում, նրանք հասկանում են, որ պիտի բախվեն իրենց անցյալի կողմերից մեկին, որպեսզի ընդունեն ապագան:

Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ (Գիխոնի ՄԿՓ, 2008)

Արտադրող ընկերություններ

Soudaine Compagnie

20 Avenue Franklin D. Roosevelt
75008 Paris
France
Tel.: (33 1 56 88 20 30)
Fax: (33 1 56 88 01 88)
Email: info@arenaetcompagnie.fr

Դընի, Կլեր

Կլեր Դընի (ծն. 1948, Փարիզ)
Փարիզում հաստատված ռեժիսոր և ժամանակակից ֆրանսիական կինոյի ստեղծագործական խոշոր դեմքերից մեկը: Մանկությունն ու ձևավորման տարիները անցկացրել է Աֆրիկայում ճանապարհորդելով, հոր` գաղութային կառավարչի` զավակներին աշխարհագրության կարևորությունն ուսուցանելու ցանկության համաձայն: Այդ փորձառությունը հիմք է դարձել ազգային ինքնության և ֆրանսիական գաղութատիրության հանդեպ Դընիի դրսևորած հետաքրքության համար: Տնտեսագիտություն ուսանելու հիասթափեցնող փորձից հետո ընդունվել է Կինեմատոգրաֆիայի բարձրագույն դպրոց (այժմ` Պատկերահնչյունային մասնագիտությունների բարձրագույն ազգային դպրոց), որն ավարտել է 1971-ին: Կարիերայի սկզբում եղել է Դուշան Մակավեևի, Կոստա Գավրասի, Ժակ Ռիվետի, Ջիմ Ջարմուշի և Վիմ Վենդերսի ասիստենտը: Ռեժիսորի և սցենարիստի նրա անդրանիկ աշխատանքը` "Շոկոլադը", ասպարեզ է եկել 1988-ին, գաղութային կյանքի և հուզումնալի բախումների մի գունեղ հետազոտություն, որ ծավալվում է 1950-ականների Աֆրիկայում և ներկայացվում երիտասարդ ֆրանսուհու աչքերով: Դընիի անձնական կենսափորձից ներշնչված այս ֆիլմը շատ բարեհաջող դեբյուտ էր, որը ներկայացվեց Կաննում` հավակնելով "Ոսկե արմավենու ճյուղին" և առաջադրվեց "Սեզարի"` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: Հետագայում Կլեր Դընին, իսկապես, դարձավ արդի ֆրանսիական կինոյի լավագույն ռեժիսորներից մեկը:

Ֆիլմացանկ

Շոկոլադ (1988), Man No Run (1989), Թքած մահվան վրա (1990), Քե’զ պահիր (1991), Ընդդեմ մոռացման ("Ուշանի Ահմեդ Մահմուդին, Սուդան" նովելը, 1991), Բում-բում (1994), Քունս չի տանում (1994), Նիսի առնչությամբ. շարունակություն ("Լավ է, շատ լավ" նովելը) (1995), Նինետը և Բոնին (1996), Լավ աշխատանք (1999), Օր չկա, որ անախորժություն չլինի (2001), Ուրբաթ երեկոյան (2002), Տասը րոպեով ավելի մեծ. Թավջութակ ("Դեպի Նանսի" նովելը, 2002), Օտարը (2004), Մաթիլդին ընդառաջ (2005), 35 բաժակ ռոմ (2008), Սպիտակ նյութ (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 13 12:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
Հուլիսի 17 15:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid Printinfo The European Cultural Foundation