VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն

Նայսլանդիա (Բնակչությունը` 1.000.002)

Դանիա / Իսլանդիա / Գերմանիա / Մեծ Բրիտանիա
2004, 85min.

Պրոդյուսերներ` Սքուլի Ֆր. Մալմքվիսթ, Թոուր Սիգյուրյոնսոն, ռեժիսոր` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, սցենարի հեղինակ` Հյուլդար Բրեյդվյորդ, օպերատոր` Մորթեն Սյոբորգ, կոմպոզիտոր` Մյուգիսոն, նկարիչ` Աուդնի Պաուդլ Յոուհանսոն, հնչյունային ձևավորող` Քյարթան Քյարթանսոն, մոնտաժող` Սիգվալդի Քաուրասոն, Անդերս Ռեբն
Դերերում. Գարի Լուիս, Մարտին Քոմփսթոն

Ջեդն ու Քլոեն հազիվ քսանն անց են, սիրահարված, և երկուսն էլ` մտավոր հետամնաց: Երբ Ջեդի պատճառով պատահմամբ սատկում է Քլոեի կատուն, որին նա սիրում է` համարյա ինչպես Ջեդին, Քլոեն խորասուզվում է լռության գիրկը և կորցնում ապրելու ցանկությունը: Համոզված, թե կյանքում ուրիշ բան էլ կա, որ իմաստ ունի և կօգնի Քլոեին վերածնվել, Ջեդը ձեռնամուխ է լինում դրա որոնմանը: Կարծելով, թե մետաղի ջարդոնով զբաղվող Մաքսն այդ նվիրական հարցի պատասխանն ունի, Ջեդը զգուշորեն սողոսկում է այդ միայնակ մարդու տարօրինակ աշխարհը: Թեև նրանց միջև մտերմություն է առաջանում, Մաքսն այդպես էլ բերանից բան չի թռցնում, նույնիսկ երբ Քլոեն ընկնում է թմբիրի մեջ, և Ջեդն աղաչում է նրան գաղտնիքը հայտնել: Այն, ինչ պատմում է Մաքսը, լոկ ողբերգություն է, որը հալածում է նրան և ինքնակործանման տանում: Պայծառացման պահին Ջեդը հասկանում է, որ ինքը գիտի, թե ինչ է իր փնտրածը: Մոգական խոսքերը շշնջալով Մաքսին` Ջեդը փրկում է նրան ավելի մեծ ողբերգությունից: Իսկ հիմա նա պետք է շտապի դրանք Քլոեին ասելու: Բայց, հասնելով հիվանդանոց, տեսնում է, որ աղջկա մահճակալը դատարկ է…

Մրցանակներ
"Էդդա" մրցանակ` տարվա լավագույն սցենարի համար (Իսլանդիա, 2004)

Արտադրող ընկերություն

Zik Zak Kvikmyndir

Ֆրիդրիքսոն, Ֆրիդրիք Թոուր

Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն (ծն. 1953, Ռեյկյավիկ)
Ռեժիսոր և պրոդյուսեր: Կինոկարիերան սկսել է 1980-ականներին` փորձարարական և վավերագրական ֆիլմերով: 1990-ին հիմնադրել է Icelandic Film Corporation-ը, որը, դառնալով Իսլանդիայի ամենահզոր կինոընկերությունը, արտադրում է Ֆրիդրիքսոնի ֆիլմերը, ինչպես նաև աշխատում Իսլանդիայի այլ ռեժիսորների և պրոդյուսերների հետ: Ֆրիդրիքսոնի միջազգային հեղինակությունը նպաստում է, որպեսզի ընկերությունը համագործակցի այնպիսի գործընկերների հետ, որպիսիք են Լարս ֆոն Թրիերի Zentropa-ն և վերջերս էլ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի American Zoetrope-ը: Ֆրիդրիքսոնն աշխատել է Իսլանդիայի երկու ամենահեղինակավոր վիպասանների ու սցենարիստների` Էյնար Մաուր Գվյուդմյունդսոնի ("Բնության զավակները", "Տիեզերքի հրեշտակները", "Կինոյի օրեր") և Էյնար Քաուրասոնի ("Սպիտակ կետաձկներ", "Սատանայի կղզին", "Բազեներ") հետ:

Ֆիլմացանկ

Nomina Sunt Odiosa (1975), Այրված Նյալի ասքը (1980), Դարբինը (1981), Ռոքը Ռեյկյավիկում (1982), Իսլանդացի կովբոյներ (1984), Պտույտ (1985), Սպիտակ կետաձկներ (1987), Անհուն երկինք (1989, հ/ֆ), Սիրունիկ հրեշտակներ (1990), Բնության զավակները (1991), Կինոյի օրեր (1994), Սառը տենդ (1995), Սատանայի կղզին (1996), Տիեզերքի հրեշտակները (2000), Վերև, ներքև (2000, հ/ֆ), Բազեներ (2002), Նայսլանդիա (Բնակչությունը`1.000.002) (2004), Արևաշող տղան (2009, վավ.), Գոուգոու մայրիկը (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 14 14:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation