VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն

Կինոյի օրեր

Գերմանիա / Դանիա / Իսլանդիա
1994, 90min.

Պրոդյուսերներ` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, Պետեր Աալբեք Յենսեն, Պետեր Ռոմել, ռեժիսոր` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, սցենարի հեղինակներ` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, Էյնար Քարաուսոն, օպերատոր` Արի Քրիստինսոն, կոմպոզիտոր` Հիլմար Էդն Հիլմարսոն, նկարիչ` Աուդնի Պաուդլ Յոուհանսոն, հնչյունային ձևավորող` Քյարթան Քյարթանսոն, մոնտաժող` Ստեյնգրիմյուր Կառլսոն
Դերերում. Օրվար Յենս Ադնարսոն, Ռուրիկ Հարալդսոն, Սիգրուն Հյաուլմթիսդոութիր, Օրի Հելգասոն, Յոուն Սիգուրբյոդնսոն

Ճանաչվելով որպես Իսլանդիայի պատասխանը "Ամարկորդ"-ին և "Պարադիզո" նոր կինոթատրոն"-ին` այս ֆիլմը կարծես կինոյի ուժի և ռեժիսորի երիտասարդության կարոտալի փառաբանությունը լինի: "Կինոյի օրերը" Թոմասի արկածների պատումն է, քաղաքաբնակ մի տղայի, որը հասունանում է ագարակում անցկացրած գունեղ ամռանը: 1960-ականների Իսլանդիայի մշակութային մթնոլորտը սրամտորեն երևան է հանվում, երբ Թոմասը բացահայտում է հայրենիքի ուրվականներն ու սովորույթները ամերիկյան հեռուստատեսությամբ և Ռոյ Ռոջերսի միջոցով:

Մրցանակներ
"Ամանդա" մրցանակ` լավագույն սկանդինավյան խաղարկային ֆիլմի համար (Նորվեգիա, 1994), Բալթյան կինոմրցանակ` սկանդինավյան խաղարկային ֆիլմին (Լյուբեկի սկանդինավյան կինոյի օրեր, 1994)

Արտադրող ընկերություններ

Icelandic Film
Peter Rommel Productions
Zentropa Entertainments

Ֆրիդրիքսոն, Ֆրիդրիք Թոուր

Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն (ծն. 1953, Ռեյկյավիկ)
Ռեժիսոր և պրոդյուսեր: Կինոկարիերան սկսել է 1980-ականներին` փորձարարական և վավերագրական ֆիլմերով: 1990-ին հիմնադրել է Icelandic Film Corporation-ը, որը, դառնալով Իսլանդիայի ամենահզոր կինոընկերությունը, արտադրում է Ֆրիդրիքսոնի ֆիլմերը, ինչպես նաև աշխատում Իսլանդիայի այլ ռեժիսորների և պրոդյուսերների հետ: Ֆրիդրիքսոնի միջազգային հեղինակությունը նպաստում է, որպեսզի ընկերությունը համագործակցի այնպիսի գործընկերների հետ, որպիսիք են Լարս ֆոն Թրիերի Zentropa-ն և վերջերս էլ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի American Zoetrope-ը: Ֆրիդրիքսոնն աշխատել է Իսլանդիայի երկու ամենահեղինակավոր վիպասանների ու սցենարիստների` Էյնար Մաուր Գվյուդմյունդսոնի ("Բնության զավակները", "Տիեզերքի հրեշտակները", "Կինոյի օրեր") և Էյնար Քաուրասոնի ("Սպիտակ կետաձկներ", "Սատանայի կղզին", "Բազեներ") հետ:

Ֆիլմացանկ

Nomina Sunt Odiosa (1975), Այրված Նյալի ասքը (1980), Դարբինը (1981), Ռոքը Ռեյկյավիկում (1982), Իսլանդացի կովբոյներ (1984), Պտույտ (1985), Սպիտակ կետաձկներ (1987), Անհուն երկինք (1989, հ/ֆ), Սիրունիկ հրեշտակներ (1990), Բնության զավակները (1991), Կինոյի օրեր (1994), Սառը տենդ (1995), Սատանայի կղզին (1996), Տիեզերքի հրեշտակները (2000), Վերև, ներքև (2000, հ/ֆ), Բազեներ (2002), Նայսլանդիա (Բնակչությունը`1.000.002) (2004), Արևաշող տղան (2009, վավ.), Գոուգոու մայրիկը (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 16 14:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation