VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Թեոդորոս Անգելոպուլոս

Ժամանակի փոշին

Հունաստան / Գերմանիա / Իտալիա / Ֆրանսիա / Ռուսաստան
2008, 125min.

Պրոդյուսեր` Ֆեբե Էկոնոմոպուլոս, ռեժիսոր` Թեոդորոս Անգելոպուլոս, սցենարի հեղինակներ` Թեոդորոս Անգելոպուլոս, Տոնինո Գուերրայի, Պետրոս Մարկարիսի համագործակցությամբ, օպերատոր` Անդրեաս Սինանոս, կոմպոզիտոր` Էլենի Կարաինդրու, նկարիչներ` Անդրեա Կրիզանտի, Դիոնիսոս Ֆոտոպուլոս, հնչյունային ձևավորողներ` Մարինոս Աթնասսոպուլոս, Ժերոմ Ագիոն, մոնտաժողներ` Յորգոս Հելիդոնիդիս, Յաննիս Ցիցոպուլոս
Դերերում. Ուիլեմ Դեֆո, Բրունո Գանց, Միշել Պիկոլի, Իրեն Ժակոբ, Քրիստիանե Պաուլ, Ռենի Պիտտակի, Կոստաս Ապոստոլիդիս, Ալեքսանդրոս Միլոնաս, Նորման Մոցցատո, Ալեսիա Ֆրանկինի, Վալենտինա Կոռնելուտտի, Տիցիանա Փֆիֆներ, Շանտալ Բրաթուեյթ, Հերբերթէ Մյորեր, Սվյատոսլավ Իշակով, Վլադիմիր Բոգենկո, Իվան Նեմցև

Ծագումով հույն ամերիկացի ռեժիսոր Ա.-ն նկարահանում է մի ֆիլմ, որն իր ընտանիքի և իր պատմությունն է: Դեպքերը կատարվում են Իտալիայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Կանադայում և ԱՄՆ-ում: Էլենին` գլխավոր հերոսուհին, պնդել է և պնդում է, որ սերը բացարձակ է: Միաժամանակ ֆիլմը խորանում է վերջին 50 տարիների ստվար պատմության և դեպքերի մեջ, որոնք իրենց հետքն են թողել 20-րդ դարի վրա: Հերոսները շարժվում են ասես երազի մեջ: Ժամանակի փոշին խճճում է հիշողությունները: Ա.-ն փնտրում է դրանք և վերապրում ներկայում:

Արտադրող ընկերություններ

Theo Angelopoulos Films
Հունաստանի կինոկենտրոն
Հունաստանի մշակույթի նախարարություն
ERT S.A.
Νova
Studio 217 Ars
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարություն
Lichtmeer Film
Filmstiftung Nordhein Westfalen
Deutscher Filmforderfonds (DFFF)
ARD Degeto,
Classic SRL,
RegioneLazio/FI.LA.S Spa
MiBAC – Իտալիայի մշակույթի նախարարություն

Անգելոպուլոս, Թեոդորոս

Թեոդորոս (Թեո) Անգելոպուլոս (ծն. 1935, Աթենք)
Աթենքի համալսարանում իրավագիտություն է ուսանել: Զինվորական ծառայությունից հետո մեկնել է Փարիզ` Սորբոնի համալսարանում սովորելու, իսկ հետո ընդունվել է IDHEC ֆրանսիական հեղինակավոր կինոդպրոցը: Որոշ ժամանակ աշխատել է Մարդու թանգարանում` ազգագրագետ և cinema verite-ի ռահվիրա Ժան Ռուշի հովանու տակ: 1964-ին վերադարձել է Աթենք և մինչև 1967-ը` "Ժողովրդավարական փոփոխություն" ձախ թերթի կինոքննադատը եղել: Սկսել է ֆիլմեր նկարահանել 1965-ից: "Ֆորմինքսի պատմությունը" լիամետրաժ խաղարկային ֆիլմն անավարտ է մնացել պրոդյուսերների հետ ծագած տարաձայնության պատճառով: Այնուհետև նկարահանել է "Ռադիոհաղորդում" կարճամետրաժը, իսկ 1970-ին` իր առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքը` "Վերականգնումը": Այդ ժամանակից ի վեր Անգելոպուլոսի ֆիլմերը մասնակցել են անհաշիվ միջազգային կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների` հաստատելով ժամանակակից կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի նրա վարկը:

Ֆիլմացանկ
Ֆորմինքսի պատմությունը (1965), Ռադիոհաղորդում (1968), Վերականգնում (1970), 36 թվականի օրերը (1972), Շրջիկ թատերախումբը (1974-75), Որսորդները (1977), Ալեքսանդր Մեծ (1980), Մի գյուղ, մի գյուղացի (1981, հ/ֆ), Աթենք. վերադարձ Ակրոպոլիս (1983, հ/ֆ), Ուղևորություն դեպի Կիթերա (1983), Մեղվապահը (1986), Մշուշապատ բնապատկեր (1988), Արագիլի ընդհատված քայլը (1991), Ոդիսևսի հայացքը (1995), Լյումիեր և ընկերություն (նովել, 1995), Հավիտենություն և մի օր (1998), Արտասվող մարգագետինը (2003), Ամեն մեկն իր կինոն ունի ("Երեք րոպե" նովելը, 2007), Ժամանակի փոշին (2008)

Ցուցադրումներ

Հուլիսի 14 21:00Նաիրի կ/թ
Հուլիսի 15 18:30Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation