Կամրջի մյուս կողմում. Ստամբուլի ձայնը Գերմանիա / Թուրքիա 2005, 91min.
Պրոդյուսերներ` Ֆաթիհ Աքին, Սանդրա Հարցեր-Քուքս, Քրիստիան Քուքս, Քլաուս Մաեք, Անդրեաս Թիլ, Թինա Մերսման, ռեժ./սց.` Ֆաթիհ Աքին, օպերատոր` Էրվե Դյո, հնչյունային ձևավորողներ` Յահանես Գրել, Անդրեաս Հիլդեբրանդտ, մոնտաժող` Էնդրյու Բըրդ
Ֆիլմն արտացոլում է ռեժիսորի սերը քաղաքի հանդեպ: Ռեժիսորը Ֆաթիհ Աքինն է, որը սիրահարված է այդ քաղաքին և մտադիր է երևան հանել նրա ձայնը: Ներկայացվում է արևմտյան տեսակետը. հեռվից նետված հայացք օտար, բորբոքուն, զգայական, վտանգավոր, թովիչ քաղաքին: Այդ հայացքը հետամուտ է մի ոդիսականի, որը ձեռարկել է հերոսը` քաղաքի երաժշտության աղբյուրները, ազդեցություններն ու հեռանկարները բացահայտելու համար: Իսկ Ստամբուլը եռում է:
Մրցանակներ
Հանդիսատեսի մրցանակ (Գենտի ՄԿՓ, 2005), Հանդիսատեսի մրցանակ (Մեխիկոյի ՄԿՓ, 2006)
Արտադրող ընկերություններ
Intervista Digital Media/Hamburg
CORAZÓN International GmbH & Co KG
Ditmar-Koel-Str.26
D-20459 Hamburg
Tel.: (49 40 - 311 82 38 -0)
Fax: (49 40 - 311 82 38 – 21)
Email: amt@corazon-int.de
www.corazon-int.de
NDR (Germany)
| Աքին, Ֆաթիհ Ֆաթիհ Աքին (ծն. 1973, Համբուրգ, Գերմանիա)
Ազգությամբ թուրք է: 2000-ին ավարտել է Համբուրգի գեղարվեստի համալսարանը: 1993-2004 թթ. աշխատել է Համբուրգի Wüste կինոընկերության հետ: 2003-ին հիմնել է Corazon միջազգային կինոընկերությունը: 2005-ին դասախոսել է Համբուրգի գեղարվեստի համալսարանի գեղարվեստի քոլեջում:
Ֆիլմացանկ
Սենսին, դու միակն ես (1995), Մոլախոտ (1996), Կարճ ու անցավ (1997), Հուլիսին (2000), Ես մտածում եմ Գերմանիայի մասին. մենք մոռացանք վերադառնալ (2000), Սոլինո (2002), Գլխով` պատին (2004), Եվրոպական պատկերներ ("Հին չար երգեր" նովելը, 2004), Կամրջի մյուս կողմում. Ստամբուլի ձայնը (2005), Դրախտի փեշին (2007), Նյու Յորք, ես սիրում եմ քեզ (նովել, 2008), Գերմանիա 09. 13 կարճ ֆիլմ ազգի վիճակի մասին ("Մուրաթ Քուրնազը լինելով" նովելը, 2008), Հոգու խոհանոց (2009)
|