Սառը տենդ ԱՄՆ / Ճապոնիա / Իսլանդիա / Գերմանիա / Դանիա 1995, 87min.
Պրոդյուսեր` Ջիմ Սթարք, ռեժիսոր` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, սցենարի հեղինակներ` Ջիմ Սթարք, Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, օպերատոր` Արի Քրիստինսոն, կոմպոզիտոր` Հիլմար Էդն Հիլմարսոն, հնչյունային ձևավորող` Քյարթան Քյարթանսոն, նկարիչ` Աուդնի Պաուդլ Յոուհանսոն, մոնտաժող` Սթեյնգրիմյուր Կառլսոն
Դերերում. Ֆիշեր Սթիվենս, Գիսլի Հալդոուրսոն, Լիլի Թեյլոր, Մասատոսի Նագասե
Տոկիոցի երիտասարդ ծառայող Ացուսի Հիրատան սպասում է իր ամենամյա արձակուրդին` Հավայան կղզիներում գոլֆ խաղալու: Նրա ծրագրերը հանկարծակի փոխվում են, երբ պապը համոզում է, որ Ացուշին պետք է ծնողների հիշատակի տուրքը մատուցի այնտեղ, ուր նրանք վախճանվել են` Իսլանդիայում, մի հեռավոր գետի վրա: Ֆիլմը պատմում է գոլֆի և ուրվականների, մի հին "սիտրոենի" և պայթող այսբերգների, հուղարկավորության և ոչխարի խաշած գլուխների, տղամարդկանց երգչախմբի և "քանթրի" ու "վեսթերն" ոճի իսլանդական նվագախմբերի, "Սև մահ" անունով թունդ լիկյորի և աուրաների մասին, իսկ ամենից շատ` այն երիտասարդի պատմությունն է, որը դժվարին ուղևորության է մեկնում, որպեսզի կարևոր բան բացահայտի հենց իր վերաբերյալ:
Մրցանակներ
Channel 4-ի ռեժիսորական մրցանակ (Էդինբուրգի ԿՓ, 1995), Լավագույն ֆիլմ (Ռիմինիի ԿՓ, 1995)
Արտադրող ընկերություններ
Icicle
Altar Productions
Film Fonds
Icelandic Film
Pandora Filmproduktion
Sunrise
Zentropa Entertainments
| Ֆրիդրիքսոն, Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն (ծն. 1953, Ռեյկյավիկ)
Ռեժիսոր և պրոդյուսեր: Կինոկարիերան սկսել է 1980-ականներին` փորձարարական և վավերագրական ֆիլմերով: 1990-ին հիմնադրել է Icelandic Film Corporation-ը, որը, դառնալով Իսլանդիայի ամենահզոր կինոընկերությունը, արտադրում է Ֆրիդրիքսոնի ֆիլմերը, ինչպես նաև աշխատում Իսլանդիայի այլ ռեժիսորների և պրոդյուսերների հետ: Ֆրիդրիքսոնի միջազգային հեղինակությունը նպաստում է, որպեսզի ընկերությունը համագործակցի այնպիսի գործընկերների հետ, որպիսիք են Լարս ֆոն Թրիերի Zentropa-ն և վերջերս էլ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի American Zoetrope-ը: Ֆրիդրիքսոնն աշխատել է Իսլանդիայի երկու ամենահեղինակավոր վիպասանների ու սցենարիստների` Էյնար Մաուր Գվյուդմյունդսոնի ("Բնության զավակները", "Տիեզերքի հրեշտակները", "Կինոյի օրեր") և Էյնար Քաուրասոնի ("Սպիտակ կետաձկներ", "Սատանայի կղզին", "Բազեներ") հետ:
Ֆիլմացանկ
Nomina Sunt Odiosa (1975), Այրված Նյալի ասքը (1980), Դարբինը (1981), Ռոքը Ռեյկյավիկում (1982), Իսլանդացի կովբոյներ (1984), Պտույտ (1985), Սպիտակ կետաձկներ (1987), Անհուն երկինք (1989, հ/ֆ), Սիրունիկ հրեշտակներ (1990), Բնության զավակները (1991), Կինոյի օրեր (1994), Սառը տենդ (1995), Սատանայի կղզին (1996), Տիեզերքի հրեշտակները (2000), Վերև, ներքև (2000, հ/ֆ), Բազեներ (2002), Նայսլանդիա (Բնակչությունը`1.000.002) (2004), Արևաշող տղան (2009, վավ.), Գոուգոու մայրիկը (2010)
|