VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Եժի Սկոլիմովսկի

Հատուկ նշաններ

Լեհաստան
1964, 76min.

Սց./ռեժ./նկ.` Եժի Սկոլիմովսկի, օպեր.` Վիտոլդ Միցկևիչ, կոմպոզ.` Քշիշտոֆ Սադովսկի, հնչ.` Յան Չերվինսկի, մոնտ.` Հալինա Գրոնեկ:
Դերերում. Եժի Սկոլիմովսկի, Էլժբետա Չիժևսկա, Անջեյ Զարնեցկի:

24-ամյա Անջեյ Լեշչիցը, աչքերը լայն բաց, պառկած է մի աղջկա կողքին: Հանկարծ նա վեր է կենում, կամացուկ դուրս գալիս սենյակից, չի ուզում արթնացնել որևէ մեկին, ոչ էլ նկատվել նրանց կողմից: Ելնում է փողոց և աննպատակ դեգերում քաղաքի մութ փողոցներում: Լույսը բացվում է: Անջեյը ներկայանում է զինկոմիսարիատ: Որպես ուսանող զինծառայությունից ազատվելու լիակատար իրավունք ունի, բայց ուզում է հնարավորինս շուտ զորակոչվել, նույնիսկ` անհապաղ: Շուտով` առավոտյան ժ. 9-ին, պիտի մեկնի: Անջեյն ընդամենը մի քանի ժամ ունի իրերը հավաքելու, ընկերներին հրաժեշտ տալու, թերևս ինչ-ինչ կարևոր գործեր կարգավորելու համար: Մի քանի ժամից երկամյա ծառայության կգնա: Նա վերադառնում է այն երիտասարդ կնոջ մոտ, որին մերթընդմերթ իր կինն է կոչում, թեև գուցե ոչինչ չգիտի այդ կնոջ մասին, և ոչ էլ կինը որևէ բան` նրա մասին: Անջեյը մտնում է իրենց տուն, որը գուցեև բնավ էլ իրենց տունը չէ, մտադիր է իր պիտույքները վերցնել, բայց պիտույքներ ունի±: Դեռ որոշ ժամանակ կա, որը գուցե շատ է կամ քիչ: Ինչո±ւ նա պետք է թեքվի աջ` ձախ թեքվելու փոխարեն, ինչո±ւ պետք է խոսի այս մարդկանց հետ և ոչ թե մյուսների: Ինչո±ւ է այս աղջկան հանդիպում հիմա` երկու տարի ուշ կամ երկու տարի շուտ: Ինչո±ւ է մարդ հույսը կորցնում: Ինչպե±ս կարող է նա վերագտնել այդ հույսը, ինչպե±ս կարող է շահել կամ տանուլ տալ կյանքում:

Մրցանակներ
Ուսանողական ֆիլմերի կինոփառատոնի մրցանակ, 1964, լավագույն ռեժիսորական աշխատանք ("Հեշտ հաղթանակի" հետ միասին, Արնհեմի ՄԿՓ, 1965), լեհ կինոքննադատների "Վարշավյան ջրահարս" մրցանակ:

Սկոլիմովսկի, Եժի

Եժի Սկոլիմովսկի (ծն. 1938, Լոձ, Լեհաստան)
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան, բանաստեղծ և նկարիչ: 1959-ին ավարտել է Վարշավայի համալսարանի ազգագրության բաժինը և ընդունվել Լոձի հեղինակավոր կինոդպրոցը: Ավելի քան 20 ֆիլմ է նկարահանել Լեհաստանում և արտասահմանում:
Ուսման տարիներին զբաղվել է բռնցքամարտով, որը դարձել է 1961-ին նկարահանված նրա առաջին մեծ ֆիլմի` լիամետրաժ վավերագրական ժապավենի նյութը: Քսանն անց հասակում բանաստեղծությունների, պատմվածքների մի քանի ժողովածու և մի պիես է հրապարակել: Սա մղել է նրան սցենար գրելու և բռնցքամարտիկի դեր խաղալու Անջեյ Վայդայի "Անմեղ հրաշագործները" ֆիլմում: Այնուհետև համագործակցել է Ռոման Պոլանսկու հետ` 1962-ին գրելով "Դանակը ջրում" ֆիլմի սցենարը: 1964-1984 թթ. ասպարեզ է հանել կիսաինքնակենսագրական բնույթի մի շարք կինոնկարներ: Ապրելով և աշխատելով տարբեր երկրներում` 1970-1992 թթ. նկարահանել է նաև վեց մեծածախս ֆիլմ, ներառյալ չորս համատեղ արտադրություն` "Ժերարի արկածները", "Թագավոր, աղջիկ, զինվոր", "Ճիչը",  "Լողացող փարոսը", "Գարնանային ջրեր" և "Ֆերդիդուրկե", որոնք բոլորն էլ որոշակիորեն կրում են Սկոլիմովսկու ձեռագիրը: Նրա առաջին ամերիկյան ֆիլմը` "Լողացող փարոսը" ` Ռոբերտ Դյուվոլի մասնակցությամբ, Վենետիկի ՄԿՓ-ում մրցանակի է արժանացել որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: Հաջորդ նախագծի` Տուրգենևի "Գարնանային ջրերի" էկրանացման գլխավոր դերերում նկարահանվել են Թիմոթի Հաթոնը, Նաստասյա Կինսկին և Վալերիա Գոլինոն: Սկոլիմովսկու ֆիլմերից երկուսը մրցանակներ են շահել Կաննի ՄԿՓ-ում. "Ճիչը" վաստակել է ժյուրիի Մեծ մրցանակը, "Ապօրինի աշխատանքը"` "Արծաթե արմավենու ճյուղ": "Մեկնարկի" համար Սկոլիմովսկին նվաճել է նաև Բեռլինի ՄԿՓ-ի "Ոսկե արջը": "Չորս գիշեր Աննայի հետ" ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Կաննում, 2008-ին արժանացել է Տոկիոյի ՄԿՓ-ի Ժյուրիի Մեծ մրցանակին: ՊԱԿ-ի անողոք, բայց զուսպ գնդապետի դիմանկարը` Սկոլիմովսկու պատկերմամբ, հավաստեց նրա դերասանական վարկը: Դերակատարումներով հանդես է եկել "Լ. Ա.", "Առանց քարտեզի", "Մարսն է գրոհում", "Գարնանային ջրեր", "Հմուտ հրաձիգներ" և այլ ֆիլմերում: Նրա նկարները ցուցադրվել են ամբողջ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Մասնակցել է Վենետիկի բիենալեին, նրա գործերը ձեռք են բերել Լեհաստանի և Հունաստանի ժամանակակից արվեստի թանգարանները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և այլ երկրների մասնավոր հավաքորդներ: Ներկայումս Սկոլիմովսկին բնակվում է Մալիբուում (Կալիֆորնիա) և Վարշավայում:

Ֆիլմացանկ
Մատդ աչքը կոխես (1960, կ/մ), Փոքր Համլետ (1960, կ/մ), Էրոտիկա (1960, կ/մ), Բռնցքամարտ (1961), Փողդ կամ կյանքդ (1961, կ/մ), Մերկություն (1962), Հատուկ նշաններ (1964), Հեշտ հաղթանակ (1965), Խոչընդոտ (1966), Ձեռքերը վեր (1966), Մեկնարկ (1966), Երկխոսություն 20-40-60 (ՙ"Քսան տարեկանները" նովելը, 1968), Հենց հատակում (1970), Ժերարի արկածները (1970), Թագավոր, աղջիկ, զինվոր (1972), Ճիչը (1978), Ապօրինի աշխատանք (1982), Հաջողությունը լավագույն վրեժն է (1984), Լողացող փարոսը (1985), Գարնանային ջրեր (1989), Ֆերդիդուրկե (1991), Սնամեջ մարդը (1993), Չորս գիշեր Աննայի հետ (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 14 15:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
Հուլիսի 18 12:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The Club The European Cultural Foundation