Սիրավեպ Ֆրանսիա 1999, 99min.
Պրոդ.` Ժան-Ֆրանսուա Լըպըտի, սց./ռեժ.` Կատրին Բրեյա, օպեր.` Գիորգոս Արվանիտիս, կոմպոզ.` Ռաֆայել Տիդաս, նկ.` Ֆրեդերիկ Բելվո, հնչ.` Պոլ Լենե, մոնտ.` Անյես Գիյեմո:
Դերերում. Կարոլին Դյուսե, Սագամոր Ստևընեն, Ֆրանսուա Բեռլեան, Ռոկկո Սիֆֆրեդի, Ռեզա Հաբուհոսեյն, Աշլի Ուոնինգեր, Էմմա Կոլբերտի, Ֆաբիեն դը Ժոմարոն:
Ուսուցչուհին խորապես կապված է իր սիրեցյալին ու թեեւ նրա հետ նույն անկողնում է քնում, ի վիճակի չէ իսկական մերձեցման հասնել: Ավելի ու ավելի վհատվելով` նա հետզհետե իր սեքսուալ ցանկությունները բավարարելու ուղիներ է գտնում, որոնք նրան մի վտանգավոր իրավիճակից մյուսն են տանում` ներառյալ եւ խորացող հարաբերությունները դպրոցի տնօրենի հետ:
| Բրեյա,Կատրին Կատրին Բրեյան ծնվել է 1948 թվականի հուլիսի 13-ին Բրեսսյուիրում (Պուատու-Շարանտա նահանգ, Ֆրանսիա). 17 տարեկանում արդեն գրեց իր առաջին վեպը`"L' homme Facile", որը ճանաչում բերեց հեղինակին շնորհիվ բաց անդրադարձին սեքսուալ հարցերին: 1968-ից 1975-ն ընկած ժամանակահատվածում նա հրապարակում է եւս երեք վեպ եւ մեկ պիես, նաեւ հասցնում է նկարահանվել փոքրիկ դերում Բերնարդո Բերտոլուչչիի աղմուկ հանած ՙՎերջին տանգոն Փարիզում՚ ֆիլմում:
1975-ին Կատրին Բրեյան հանդես է gալիս որպես ռեժիսոր, սցենարիստ եւ բեմադրող նկարիչ, նկարահանելով ըստ իր վեպերից մեկի ՙԻսկական աղջիկ՚ ֆիլմը, սակայն պրոդյուսերների ֆինանսական խնդիրների, ինչպես նաեւ ֆիլմի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառով, ֆիլմը դորս է gալիս միայն 2000-ին: Հետո եւս երկու սցենար gրելուց ու մեկ ֆիլմում նկարահանվելուց հետո, 1979-ին նորից հայտնվում է նկարահանման հրապարակում որպես ռեժիսոր:
Հաջորդ երկու ֆիլմերի թեման եւ չափից ավելի բաց տեսարանները մամուլի սուր արձագանքն առաջացրին, բայց եւ մեծ դրամարկղային հաջողություն ապահովեցին: Դրան զուգահեռ Բրեյան շարունակում է սցենարներ գրել (այդ թվում` Ֆեդերիկո Ֆելլինիի եւ Մորիս Պիալայի համար):
Կատրին Բրեյային լայն միջազգային ճանաչում բերեց 1999-ին նկարահանած ՙՍիրավեպ՚ ֆիլմը, որն արժանացավ համաշխարհային մամուլի դրական արձագանքներին, հաստատելով Բրեային որպես ժամանակակից ֆրանսիական կինոռեժիսուրայի խոշոր դեմքերից մեկի:
Ֆիլմոգրաֆիա
Փոքր համար 36 (1988), Կեղտոտ ինչպես հրաշտակ (1991), Նիցայի առնչությամբ. շարունակություն (հատված “Aux Niջois qui mal y pensent”, 1995), Կատարյալ սեր (1996), Սիրավեպ (1999), Քրոջս (2001), Կարճ անցում (2001), Սեքսը կատակեր•ություն է (2002), Դժոխքի անատոմիա (2004), Հին սիրուհին (2007), Կապույտ մորուք (2008) (արտադրության մեջ է)
|