VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Կատրին Բրեյա

Հին սիրուհին

Ֆրանսիա / Իտալիա
2007, 114min.

Պրոդ.` Ժան-Ֆրանսուա Լըպըտի, սց.` Կատրին Բրեյա (ըստ Ժյուլ-Ամեդե Բարբեյ դ’Օրվիլիի վեպի), ռեժ.` Կատրին Բրեյա, օպեր.` Գիորգոս Արվանիտիս, նկ.` Ֆրանսուա-Ռընո Լաբարթ, հնչ.` Իվ Լեւեք, Իվ Օսմյու, մոնտ.` Պասկալ Շավանս:
Դերերում. Ասյա Արջենտո, Ֆու’ադ Այթ Աատտու, Ռոքսան Մեսկիդա, Կլոդ Սարոտ, Յոլանդ Մոռո, Մայքլ Լոնսդեյլ, Անն Պարիյո, Ժան-Ֆիլիպ Տես, Սառա Փրաթ, Ամիրա Կասար:

Ֆրանսիական արիստոկրատիային պատկանող անառակ երիտասարդի եւ առաքինի կնոջ մոտալուտ ամուսնության ուղեկիցներն են գաղտնիքները, ասեկոսեներն ու դավաճանությունները:

Բրեյա,Կատրին

Կատրին Բրեյան ծնվել է 1948 թվականի հուլիսի 13-ին Բրեսսյուիրում (Պուատու-Շարանտա նահանգ, Ֆրանսիա). 17 տարեկանում արդեն գրեց իր առաջին վեպը`"L' homme Facile", որը ճանաչում բերեց հեղինակին շնորհիվ բաց անդրադարձին սեքսուալ հարցերին: 1968-ից 1975-ն ընկած ժամանակահատվածում նա հրապարակում է եւս երեք վեպ եւ մեկ պիես, նաեւ հասցնում է նկարահանվել փոքրիկ դերում Բերնարդո Բերտոլուչչիի աղմուկ հանած  ՙՎերջին տանգոն Փարիզում՚ ֆիլմում:
1975-ին Կատրին Բրեյան հանդես է gալիս որպես ռեժիսոր, սցենարիստ եւ բեմադրող նկարիչ, նկարահանելով ըստ իր վեպերից մեկի ՙԻսկական աղջիկ՚ ֆիլմը, սակայն պրոդյուսերների ֆինանսական խնդիրների, ինչպես նաեւ ֆիլմի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառով, ֆիլմը դորս է gալիս միայն 2000-ին: Հետո եւս երկու սցենար gրելուց ու մեկ ֆիլմում նկարահանվելուց հետո, 1979-ին նորից հայտնվում է նկարահանման հրապարակում որպես ռեժիսոր:
Հաջորդ երկու ֆիլմերի թեման եւ չափից ավելի բաց տեսարանները մամուլի սուր արձագանքն առաջացրին, բայց եւ մեծ դրամարկղային հաջողություն ապահովեցին: Դրան զուգահեռ Բրեյան շարունակում է սցենարներ գրել (այդ թվում` Ֆեդերիկո Ֆելլինիի եւ Մորիս Պիալայի համար):
Կատրին Բրեյային լայն միջազգային ճանաչում բերեց 1999-ին նկարահանած ՙՍիրավեպ՚ ֆիլմը, որն արժանացավ համաշխարհային մամուլի դրական արձագանքներին, հաստատելով Բրեային որպես ժամանակակից ֆրանսիական կինոռեժիսուրայի խոշոր դեմքերից մեկի:

Ֆիլմոգրաֆիա
Փոքր համար 36 (1988), Կեղտոտ ինչպես հրաշտակ (1991), Նիցայի առնչությամբ. շարունակություն (հատված “Aux Niջois qui mal y pensent”, 1995), Կատարյալ սեր (1996), Սիրավեպ (1999), Քրոջս (2001), Կարճ անցում (2001), Սեքսը կատակեր•ություն է (2002), Դժոխքի անատոմիա (2004), Հին սիրուհին (2007), Կապույտ մորուք (2008) (արտադրության մեջ է)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema Printinfo The European Cultural Foundation