VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Վիմ Վենդերս

Ներս եկեք առանց թակելու

Ֆրանսիա / Գերմանիա / ԱՄՆ
2005, 113min.

2005, Ֆրանսիա/Գերմանիա/ԱՄՆ, 113 րոպե
Պրոդ.` Պետեր Շվարցկոպֆ, Կարստեն Բրյունիգ, Ին-Ահ Լի, սց.` Սեմ Շեպարդ, Վիմ Վենդերս, ռեժ.` Վիմ Վենդերս, օպեր.` Ֆրանց Լյուստիգ, երաժշտ.` T-Bone Burnett, նկ.` Վիլյամ Բուդգե, Նիկոլ Լոբառտ, հնչ.` Կլոդ Լետեսյե, մոնտ.` Պետեր Պշիգոդա, Օլի Վայս:
Դերերում. Խեմ Շեպարդ (Հովարդ), Ջեսիկա Լանգ (Դորեն), Թիմ Ռոթ (Զուտտեր), Գաբրիել Մանն (Ըռլ), Սառա Պոլի (Սքայ), Ֆայրուզա Բալք (Ամբեր), Եվա Մարիա Սենտ (Հովարդի մայրը), Ջեյմս Գամմոն (ծեր ), Ջորջ Քենեդի (ռեժիսոր), Մերլի Շելտոն (ստարլեթ):


Մրցանակներ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ ` լավագույն օպերատորական աշխատանքի համար, 2005:

Վենդերս, Վիմ

Վիմ Վենդերս (ծնվ. 14.07.1945, Դյուսելդորֆ, Գերմանիա)
Օբերհաուզենում գիմնազիան ավարտելուց հետո բժշկություն (1963-64) և փիլիսոփայություն (1964-65) է ուսանել Ֆրայբուրգում ու Դյուսելդորֆում: Ինչեւէ, մնացել է դուրս և 1966-ին` մեկնել Փարիզ, որպեսզի նկարիչ դառնա: Արվեստի ակադեմիայի ընդունելության քննությունը չի անցել` փոխարենը փորագրիչ դառնալով Մոնպառնասում ապրող ամերիկացի արվեստագետ Ջոնի Ֆրիդլանդերի արվեստանոցում: Այս ընթացքում տարվել է կինոյով, տեղի կինոթատրոնում օրական հինգ ֆիլմ դիտել: 1967-ին վերադարձել է Գերմանիա և աշխատանքի անցել United Artists կինոընկերության Դյուսելդորֆի գրասենյակում: Այդ աշնանն ընդունվել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի բարձրագույն դպրոցը: 1967-70 թթ., ուսանելուն զուգընթաց, կինոքննադատ է աշխատել FilmKritik պարբերականում, ապա` SՖddeutsche Zeitung մյունխենյան օրաթերթում, Twen magazine-ում և Der Spiegel-ում: Համալսարանը ՙԱմառը քաղաքում՚ լայնամետրաժ 16-մմանոց սև-սպիտակ ֆիլմով ավարտելուց առաջ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել: Կինոկարիերան սկսել է որպես 1960-ականների վերջի Նոր գերմանական կինոյի ներկայացուցիչ` 1970-ին ասպարեզ եկած ՙԱմառը քաղաքում՚ իր ռեժիսորական առաջնեկով: Վենդերսի ստացած մրցանակների թվում են Վենետիկի ՄԿՓ-ի ՙՈսկե առյուծը՚` ՙԻրերի վիճակը՚ ֆիլմի (1982), Կաննի ՙՈսկե արմավենու ճյուղը՚` ՙՓարիզ, Թեքսաս՚-ի (1984) և լավա•ույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը ՙՑանկության թևերի՚ (1987) համար: 1989-ին Փարիզի Սորբոնի համալսարանի, իսկ 2005-ին Բել•իայի Լուվենի կաթոլիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել: 2005-ին արժանացել է Լոկառնոյի ՄԿՓ-ի պատվավոր ՙԸնձառյուծ՚ մրցանակին: Նկարահանել է նաև մեծ դրվատանքի արժանացած մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնցից ամենահիշարժանը ՙԲուենա Վիստա՚ ակումբն՚ է` կուբացի երաժիշտների, և ՙՄարդու հո•ին՚` ամերիկյան բլյուզի մասին: Բազմաթիվ երաժշտական տեսահոլովակներ է նկարահանել U2 խմբի մասնակցությամբ, ինչպես, օրինակ, ՙStay (Faraway, So Close!)՚-ը, և մի շարք գովազդային հոլովակներ հեռուստատեսության համար: Վենդերսը Համաշխարհային կինոյի հիմնադրամի վարչության անդամ է: Այս նախագիծը, որի հիմնադիրը Մարտին Սկորսեզեն է, նպատակ ունի գտնել և վերանորո•ել համաշխարհային կինոյի վաղուց մոռացված ֆիլմերը: Վենդերսը Եվրոպական կինոակադեմիայի նախագահն է:

Ֆիլմոգրաֆիա
Ամառը քաղաքում (1970), Դարպասապահի վախը 11-մետրանոցից (1972), Ալ տառը (1973), Ալիսը քաղաքներում (1974), Կեղծ շարժում (1975), Ժամանակի ընթացքում (1976), Ամերիկացի բարեկամը (1977), Կայծակ ջրի վրա (1980), Հեմեթ (1982), Իրերի վիճակը (1982), Վավերադրամա (1984), Փարիզ, Թեքսաս (1984), Ցանկության թևերը (1987), Նոթեր հագուստների և քաղաքների մասին (1989), Մինչև աշխարհի վերջը (1991), Արիշա. արջը և քարե օղակը (1992), Այսքան հեռու, այսքան մոտ (1993), Լիսաբոնյան պատմություն (1994), Ամպերից այն կողմ (1995), Սկլադանովսկի եղբայրները (1995), Լյումիեր և ընկերություն (1995), Բռնության վերջը (1997), Ուիլի Նելսոնը ՙՏեատրո՚-ում (1998), ՙԲուենա Վիստա՚ ակումբը (1999), ՙՄիլիոն դոլար՚ հյուրանոցը (2000), Ներբող Քյոլնին. ռոքնռոլային ֆիլմ (2002), Ճանապարհի մյուս կողմը (2003), Մարդու հո•ին (2003), Առատության երկիր (2004), Մտեք առանց դուռը ծեծելու (2005), Անտեսանելիները (2007, ՙԱնտեսանելի հանցանքներ՚ նովելը), Ամեն մեկին` իր կինոն (2007, ՙՊատերազմ խաղաղության ժամանակ՚ նովելը), Նկարահանում Պալերմոյում (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The European Cultural Foundation