VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Վիմ Վենդերս

Բուենա Վիստա ակումբ

Գերմանիա / ԱՄՆ / Մեծ Բրիտանիա / Ֆրանսիա / Կուբա
1999, 105min.

1999, Գերմանիա/ԱՄՆ/Մեծ Բրիտանիա/Ֆրանսիա/Կուբա, 105 րոպե
Պրոդ.` Ուլրիխ Ֆելսբերգ, Դիփակ Նաջար, սց./ռեժ.` Վիմ Վենդերս, օպեր.` Ռոբի Մյուլեր, Լիզա Ռինցներ, Յորգ Վիդմար, հնչ.` Ռիք Մայեր, Մարտին Մյուլեր, Էլմո Վեբեր, մոնտ.` Բրայան Ջոնսոն:
Նկարահանվել են. Կոմպայ Սեգունդո, Էլիադես Օխոք, Յոախիմ Քուդեր, Իբրահիմ Ֆերեր, Օմարա Պորտուոնդո, Ռուբեն Գոնսալես, Օռլանդո Կաչաիտո Լոպես, Ամադիտո Վալդես, Մանուել Գուախիրա Միրաբալ, Բարբարիտո Տորրես, Պիո Լեյվա, Մանուել Պենտիլյիտա Լիսեա, Խուան դե Մարկոս Գոնսալես, Օկտավիո Կալդերոն, Մանուել Գալբան:

Մի խումբ լեգենդար կուբացի երաժիշտներ, ոմանք` արդեն 90-ն անց, ի մի են եկել Ռայ Քուդերի նախաձեռնությամբ` CD ձայնագրելու: Ֆիլմում տեսնում և լսում ենք Հավանայում ձայնագրված որոշ երգեր: Նկարահանումներ կան նաև Ամստերդամի և նյույորքյան Քարնեգի Հոլի համերգներից: Ի հավելումն` երաժիշտներից շատերը պատմում են, թե ինչպես են ապրում Կուբայում և ինչպես են սկսել երաժշտությամբ զբաղվել:

Մրցանակներ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ` լավագույն վավերագրական ֆիլմ,1999, Գերմանական Ոսկե կինոմրցանակ` Ակնառու վավերագրական ֆիլմ, 2000, Հատուկ մրցանակ` Սանկտ-Պետերբուրգի "Ուղերձ մարդուն" կինոփառատոն, 2000:

Վենդերս, Վիմ

Վիմ Վենդերս (ծնվ. 14.07.1945, Դյուսելդորֆ, Գերմանիա)
Օբերհաուզենում գիմնազիան ավարտելուց հետո բժշկություն (1963-64) և փիլիսոփայություն (1964-65) է ուսանել Ֆրայբուրգում ու Դյուսելդորֆում: Ինչեւէ, մնացել է դուրս և 1966-ին` մեկնել Փարիզ, որպեսզի նկարիչ դառնա: Արվեստի ակադեմիայի ընդունելության քննությունը չի անցել` փոխարենը փորագրիչ դառնալով Մոնպառնասում ապրող ամերիկացի արվեստագետ Ջոնի Ֆրիդլանդերի արվեստանոցում: Այս ընթացքում տարվել է կինոյով, տեղի կինոթատրոնում օրական հինգ ֆիլմ դիտել: 1967-ին վերադարձել է Գերմանիա և աշխատանքի անցել United Artists կինոընկերության Դյուսելդորֆի գրասենյակում: Այդ աշնանն ընդունվել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի բարձրագույն դպրոցը: 1967-70 թթ., ուսանելուն զուգընթաց, կինոքննադատ է աշխատել FilmKritik պարբերականում, ապա` SՖddeutsche Zeitung մյունխենյան օրաթերթում, Twen magazine-ում և Der Spiegel-ում: Համալսարանը ՙԱմառը քաղաքում՚ լայնամետրաժ 16-մմանոց սև-սպիտակ ֆիլմով ավարտելուց առաջ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել: Կինոկարիերան սկսել է որպես 1960-ականների վերջի Նոր գերմանական կինոյի ներկայացուցիչ` 1970-ին ասպարեզ եկած ՙԱմառը քաղաքում՚ իր ռեժիսորական առաջնեկով: Վենդերսի ստացած մրցանակների թվում են Վենետիկի ՄԿՓ-ի ՙՈսկե առյուծը՚` ՙԻրերի վիճակը՚ ֆիլմի (1982), Կաննի ՙՈսկե արմավենու ճյուղը՚` ՙՓարիզ, Թեքսաս՚-ի (1984) և լավա•ույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը ՙՑանկության թևերի՚ (1987) համար: 1989-ին Փարիզի Սորբոնի համալսարանի, իսկ 2005-ին Բել•իայի Լուվենի կաթոլիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել: 2005-ին արժանացել է Լոկառնոյի ՄԿՓ-ի պատվավոր ՙԸնձառյուծ՚ մրցանակին: Նկարահանել է նաև մեծ դրվատանքի արժանացած մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնցից ամենահիշարժանը ՙԲուենա Վիստա՚ ակումբն՚ է` կուբացի երաժիշտների, և ՙՄարդու հո•ին՚` ամերիկյան բլյուզի մասին: Բազմաթիվ երաժշտական տեսահոլովակներ է նկարահանել U2 խմբի մասնակցությամբ, ինչպես, օրինակ, ՙStay (Faraway, So Close!)՚-ը, և մի շարք գովազդային հոլովակներ հեռուստատեսության համար: Վենդերսը Համաշխարհային կինոյի հիմնադրամի վարչության անդամ է: Այս նախագիծը, որի հիմնադիրը Մարտին Սկորսեզեն է, նպատակ ունի գտնել և վերանորո•ել համաշխարհային կինոյի վաղուց մոռացված ֆիլմերը: Վենդերսը Եվրոպական կինոակադեմիայի նախագահն է:

Ֆիլմոգրաֆիա
Ամառը քաղաքում (1970), Դարպասապահի վախը 11-մետրանոցից (1972), Ալ տառը (1973), Ալիսը քաղաքներում (1974), Կեղծ շարժում (1975), Ժամանակի ընթացքում (1976), Ամերիկացի բարեկամը (1977), Կայծակ ջրի վրա (1980), Հեմեթ (1982), Իրերի վիճակը (1982), Վավերադրամա (1984), Փարիզ, Թեքսաս (1984), Ցանկության թևերը (1987), Նոթեր հագուստների և քաղաքների մասին (1989), Մինչև աշխարհի վերջը (1991), Արիշա. արջը և քարե օղակը (1992), Այսքան հեռու, այսքան մոտ (1993), Լիսաբոնյան պատմություն (1994), Ամպերից այն կողմ (1995), Սկլադանովսկի եղբայրները (1995), Լյումիեր և ընկերություն (1995), Բռնության վերջը (1997), Ուիլի Նելսոնը ՙՏեատրո՚-ում (1998), ՙԲուենա Վիստա՚ ակումբը (1999), ՙՄիլիոն դոլար՚ հյուրանոցը (2000), Ներբող Քյոլնին. ռոքնռոլային ֆիլմ (2002), Ճանապարհի մյուս կողմը (2003), Մարդու հո•ին (2003), Առատության երկիր (2004), Մտեք առանց դուռը ծեծելու (2005), Անտեսանելիները (2007, ՙԱնտեսանելի հանցանքներ՚ նովելը), Ամեն մեկին` իր կինոն (2007, ՙՊատերազմ խաղաղության ժամանակ՚ նովելը), Նկարահանում Պալերմոյում (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation