Ծածուկ շող Հարավային Կորեա 2007, 142min.
Պրոդ.` Գյե-նամ Մյոն, Չոն Չայ, Մին-չհըլ Չո, սց./ռեժ.` Չան-դոն Լի, օպեր.` Յոն-քյոու Չո, կոմպոզ.` Քրիստիան Բասո, նկ.` Չում-հի Շին, հնչ.` Հայ-չին Յուն, մոնտ.` Հյուն Կիմ:
Դերերում. Դո-յոն Չոն, Քան-հո Սոն:
Սին-է անունով մի կին, որդու հետ տեղափոխվելով այն քաղաքը, որտեղ ծնվել է իր վերջին ամուսինն ու երեխայի հայրը, փորձում է կյանքը նորովի սկսել, բայց փոխարենը մի ուրիշ, չնախատեսված ողբերգություն է վրա հասնում:
Մրցանակներ
Կաննի ՄԿՓ, 2007 (Լավագույն դերասանուհի):
| Լի, Չան-դոն Չան-դոն Լի (ծն. 1954, Դեգու, Հարավային Կորեա)
Նախկին դասախոս և հռչակավոր գրող: Կինո է եկել 40-ն անց տարիքում: Առաջին ֆիլմը` ՙԿանաչ ձուկը՚, իսկույն հաջողություն և քննադատների դրվատանքը բերեց:”Անանուխի կոնֆետը” որ կարծես ՙկորուսյալ անմեղության՚ նույն թեմայով է, ինչ նախարդ աշխատանքը, ռազմական բռնապետության վարչակարգի դեռևս ուժեղ մնացուկների թունդ քննադատությունն առաջացրեց: ”Օազիսը” արժանացավ անհամար մրցանակների: 2003-05-ին Չան-դոն Լին նորընտիր լիբերալ կառավարության մշակույթի նախարարն է:
Ֆիլմոգրաֆիա
Կանաչ ձուկը (1997), Անանաուխի կոնֆետ (2000), Օազիս (2002), Ծածուկ շող (2007):
|