VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Լեոս Կարաքս

Պոլա X

Ֆրանսիա / Գերմանիա / Ճապոնիա / Շվեյցարիա
1999, 134min.

Պրոդ.` Բրյունո Պեզերի, սց` Լեոս Կարաքս, Ժան-Պոլ Ֆարգո, Լորեն Սեդովսկի, Հերման Մելվիլի "Պիեռ կամ երիկիմաստություններ" վեպի հիման վրա", ռեժ.` Լեոս Կարաքս, օպեր.` Էրիկ Գոթյե, կոմպոզ.` Սքոթ Ուոքեր, նկ.` Լորան Ալեր, հնչ.` Ժան-Պիեռ Լաֆորս, Բեատրիս Ուիք, մոնտ.` Նելի Կետյե:
Դերերում. Գիյոմ Դըպարդյո, Կատրին Դընյով, Եկատերինա Գոլուբևա, Դելֆին Շյույո, Լորան Լյուկա, Պատաշու:

Սիրո, արյունապղծության և դժոխք իջնելու պատմություն: Պիեռը մոր հետ ապրում է Նորմանդիայում, Սեն գետի ափի մոտակայքում, որտեղ Վիկտոր Հյուգոյի դուստրը խեղդվել է սիրեցյալի հետ: Բարետես մայրն ու որդին երջանիկ են, առողջ ու հարուստ և սրտանց սիրում են իրար: Պիեռը ռոմանտիկ սիրով կապված է գեղեցիկ ու նրբին Լյուսիի հետ և ամեն առավոտ այցի է գնում նրան հորից ժառանգած մոտոցիկլով: Մի ամառային գիշեր մայրն ասում է, որ ընտրել է նրա հարսանիքի օրը: Խռովահույզ Պիեռը գիշերվա կեսին նետվում է լուրը Լյուսիին հայտնելու: Մինչ նա սլանում է ճանապարհով, ծանոթ դեմքով մի տարօրինակ արարած է հատնվում խավարից: Աղջիկը կոտրված ֆրանսերենով պատմում է Պիեռին, որ նրա քույրն է: Պիեռը ցնցված է, բայց որոշում է հավատալ նրան և ուղղել հոր թույլ տված սխալը:

Մրցանակներ
Գիխոնի ՄԿՓ, 1999 (Լավագույն դերասան), Բիարիցի լսատեսողական ծրագրերի փառատոն, 2000 (ՙՈսկե FIPA"):

Կարաքս, Լեոս

Լեոս Կարաքս (ծն. 1960, Սյուռեն, Օ-դը-Սեն, Իլ-դը Ֆրանս, Ֆրանսիա)
Ռեժիսոր, քննադատ և գրող: Իսկական անուն ազգանունը Ալեքսանդր Օսկար Դյուպոն է: Նրա արտիստական կեղծանունը Ալեքսանդր Օսկարի գրաշրջությունն է: Ծնվել է ամերիկոuհի մորից և ֆրանսիացի հորից: Կինոկարիերան սկսել է կարճամետրաժ ֆիլմերով և որպես կինոքննադատ` մինչև "Տղան հանդիպում է աղջկան" ֆիլմի ասպարեզ գալը: Այդ աշխատանքը հասուն տեսողական ոճի շնորհիվ համբավ բերեց Կարաքսին: Սա նաև Կարաքսի առաջին համատեղ աշխատանքն է դերասան Դընի Լավանի և օպերատոր Ժան-Իվ Էկոֆյեի հետ: Այս ֆիլմին հաջորդեց գիտաֆանտաստիկ թեմայով ստեղծված "Վատ արյունը", որը վանեց Կարաքսի որոշ երկրպագուների, բայց շարունակում էր քննել սիրո խճճված խնդիրները արդի աշխարհում, այս անգամ` ավելի մթին, քրեական տեսանկյունից: Կինոնկարն ակնհայտորեն հարգանքի հավաստիք էր ֆրանսիական "նոր ալիքին", իսկ Ժյուլիետ Բինոշի նման դերասանուհու մասնակցությունը հաստատում էր Կարաքսի սրտառուչ տուրքը նրանց, ում ազդեցությունը կրել է, հատկապես Ժան-Լյուկ Գոդարին: Հինգ տարի անց Կարաքսը վերադարձավ ռեժիսորական աշխատանքին` նկարահանելով "Նոր կամրջի սիրահարները", որը թանկարժեք ձեռնարկում էր, քանի որ Փարիզի իշխանությունները միայն տասն օր էին տրամադրել Նոր Կամուրջը նկարահանումների նպատակով օգտագործելու համար: Հանրային կամրջի վրա նկարահանումներ անելու բարդությանը Կարաքսը նախապես արձագանքել էր Հարավային Ֆրանսիայի Լանսարգյու համայնքում կամրջի մակետը կառուցելու առաջարկով: Ինչևէ, նկարահանումների հենց առաջին օրը Դընի Լավանը լրջորեն վնասեց բթամատը, մի բան, որ մեկ ամսով հետաձգեց ֆիլմը: Հետագա ֆինանսական դժվարությունները էլ ավելի ձգձգեցին նկարահանումները: Ի վերջո, կինոնկարը, էկրան բարձրանալով, քննադատների դրվատանքին արժանացավ և Կարաքսին հնարավորություն ընձեռեց իր չորրորդ ֆիլմում` "Պոլա X"-ում, ավելի խորանալ փորձարարության ջրերում: Այս ֆիլմը արյունապիղծ կապի մասին Հերման Մելվիլի գրած "Պիեռ կամ Երկիմաստություններ" վեպի էկրանացումն է:

Ֆիլմոգրաֆիա
Հեղձուկ բլյուզ (1980 կ/մ), Տղան հանդիպում է աղջկան (1984), Վատ արյուն (1986), Նոր կամրջի սիրահարները (1991), Անվերնագիր (1997, կ/մ), Պոլա X (1999):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation