Անանուխի կոնֆետ Ճապոնիա / Հարավային Կորեա 2000, 130min.
Պրոդ.` Գյե-նամ Մյոն, Մակոտո Ուեդա, սց./ռեժ.` Չան-դոն Լի, օպեր.`Հյոն-գու Քիմ, կոմպոզ.` Չե-չին Լի, նկ.` Իլ-հյոն Փարք, հնչ.` Սըն-չհոլ Լի, մոնտ.` Հյուն Կիմ:
Դերերում. Յո-չին Քիմ, Քյուն-գու Սոլ, Չուն Սուհ, Սո-րի Մուն:
Ֆիլմն սկսվում է 1999-ի գարնանից, երբ մի ընտանիքի զբոսախնջույքը փչացնում է ծերունի Յոն-հոն` սպառնալով գնացքի տակ նետվել: Երեք օր ետ գալով` նրան տեսնում ենք կյանքին վերջ տալու համար զենք գնելիս: Բորսայական անհաջող գործարքներից սնանկացած, վաշխառուներից ահաբեկված և անհավատարիմ կնոջից արհամարհված Յոն-հոն ասիական ֆինանսական խառնարանի տիպիկ զոհ է: Նա գնում է հիվանդանոց` մահամերձ նախկին ընկերուհուն տեսության, ու թեև վերջինս անգիտակից վիճակում է, Յոն-հոն նրան նույն անանուխի կոնֆետն է տալիս, որը, սովորաբար, նա է ուղարկել իրեն: Ավելի խորանալով դեպի անցյալ` ականատես ենք դառնում, թե 1994-ի ամռանը Յոն-հոն ինչպես է խուզարկու վարձում` իր անառակ կնոջը հետևելու համար, թեև ինքն էլ կապված է գրասենյակի մի սիրունաես աշխատակցուհու հետ: Իսկ երբ հասնում ենք 1987-ին, ի հայտ է գալիս, որ Յոն-հոն սարսափելի դաժանությամբ աչքի ընկած ոստիկան է եղել:
Մրցանակներ
Բրատիսլավայի ՄԿՓ, 2000 (Ժյուրիի հատուկ մրցանակ), "Մեծ զանգ" մրցանակաբաշխություն, Հարավային Կորեա, 2000 (Լավագույն կինոնկար), Կառլովի Վարիի ՄԿՓ, 2000 (Ժյուրիի հատուկ մրցանակ, NETPAC-ի մրցանակ` Հատուկ հիշատակություն, "Դոն Կիխոտ" մրցանակ):
| Լի, Չան-դոն Չան-դոն Լի (ծն. 1954, Դեգու, Հարավային Կորեա)
Նախկին դասախոս և հռչակավոր գրող: Կինո է եկել 40-ն անց տարիքում: Առաջին ֆիլմը` ՙԿանաչ ձուկը՚, իսկույն հաջողություն և քննադատների դրվատանքը բերեց:”Անանուխի կոնֆետը” որ կարծես ՙկորուսյալ անմեղության՚ նույն թեմայով է, ինչ նախարդ աշխատանքը, ռազմական բռնապետության վարչակարգի դեռևս ուժեղ մնացուկների թունդ քննադատությունն առաջացրեց: ”Օազիսը” արժանացավ անհամար մրցանակների: 2003-05-ին Չան-դոն Լին նորընտիր լիբերալ կառավարության մշակույթի նախարարն է:
Ֆիլմոգրաֆիա
Կանաչ ձուկը (1997), Անանաուխի կոնֆետ (2000), Օազիս (2002), Ծածուկ շող (2007):
|