Օազիս Հարավային Կորեա 2002, 132min.
Պրոդ.` Գյե-նամ Մյոն, Չոն Չեյ, Մին-չոլ Լի, սց./ռեժ.` Չան-դոն Լի, օպեր.` Յոն-թեք Չոյ, կոմպոզ.` Չե-չին Լի, նկ.` Չում-հի Շին, հնչ.` Սըն-չոլ Լի, մոնտ.` Հյուն Կիմ:
Դերերում. Քյուն-գու Սոլ, Սո-րի Մուն, Նե-սան Ահն, Սըն-վան Ռյու, Քվի-Չուն Չու, Չին-գու Քիմ, Բյուն-հո Սոն, Գա-հյուն Յուն, Մյոն-շին Փարք, Քյուն-գըն Փարք:
Դրաման սկիզբ է առնում այն օրը, երբ Չոն-դուն` մտավոր արատներով մի երիտասարդ, ազատ է արձակվում բանտից: Նա իսկույն ևեթ նորից է ձերբակալվում` չկարողանալով ռեստորանային հաշիվը վճարել, և եղբայրը իր երաշխավորությամբ ազատում է նրան, օգնում, որ սպսավորի աշխատանք ու կացարան գտնի: Չոն-դուն ի սկզբանե բանտարկվել է մի ծերուկի մեքենայի տակ գցելու և փախչելու հանցանքի համար, որ տեղիք է տվել մահվան: Մի օր նա այցի է գնում զոհի ընտանիքին և հանդիպում Գոն-չուին` այդ մարդու անդամալույծ դստերը: Չարաբաստիկ առաջին հանդիպումից հետո նրանց միջև աներևակայելի սիրային պատմություն է սկսվում, որն ի հայտ է բերում երկուսի ընտանիքների անսրտությունն ու անհարմար գաղտնիքները:
Մրցանակներ
Վենետիկի ՄԿՓ, 2002 (Ռեժիսորական աշխատանքի հատուկ մրցանակ, Մարչելլո Մաստրոյաննիի անվան մրցանակ, FIPRESCI-ի մրցանակ, SIGNIS-ի մրցանակ), Բերգենի ՄԿՓ, 2002 (Ժյուրիի մրցանակ` Պատվավոր հիշատակություն), Վանկուվերի ՄԿՓ, 2002 (Առաջնորդ Դեն Ջորջի մարդասիրական մրցանակ), Բեք Սանի արվեստի մրցանակբաշխություն, Հարավային Կորեա, 2003 (Լավագույն ռեժիսոր), Կաստելլինարիայի Երիտասարդական կինոյի ՄԿՓ, 2003 (ՙԵրեք ամրոց՚), Գարդանի ԿՓ, 2003 (Հանդիսատեսների մրցանակ), Սիեթլի ՄԿՓ, 2003 (ՙՈսկե տիեզերական սայրաձող" մրցանակ` Լավագույն դերասան, լավագույն դերասանուհի), "Անկախ ոգի" մրցանանակաբաշխություն (Lավագույն արտասահմանյան ֆիլմ):
| Լի, Չան-դոն Չան-դոն Լի (ծն. 1954, Դեգու, Հարավային Կորեա)
Նախկին դասախոս և հռչակավոր գրող: Կինո է եկել 40-ն անց տարիքում: Առաջին ֆիլմը` ՙԿանաչ ձուկը՚, իսկույն հաջողություն և քննադատների դրվատանքը բերեց:”Անանուխի կոնֆետը” որ կարծես ՙկորուսյալ անմեղության՚ նույն թեմայով է, ինչ նախարդ աշխատանքը, ռազմական բռնապետության վարչակարգի դեռևս ուժեղ մնացուկների թունդ քննադատությունն առաջացրեց: ”Օազիսը” արժանացավ անհամար մրցանակների: 2003-05-ին Չան-դոն Լին նորընտիր լիբերալ կառավարության մշակույթի նախարարն է:
Ֆիլմոգրաֆիա
Կանաչ ձուկը (1997), Անանաուխի կոնֆետ (2000), Օազիս (2002), Ծածուկ շող (2007):
|