VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Չան-դոն Լի

Կանաչ ձուկը

Հարավային Կորեա
1997, 111min.

Պրոդ.` Գյե-նամ Մյոն, Քյուն-դոն Յո, սց./ռեժ.` Չան-դոն Լի, օպեր.` Յոն-քիլ Յոու, կոմպոզ.` Դոն-չուն Լի, նկ.` Չու-Բյուն-Դո, մոնտ.` Հյուն Քիմ:
Դերերում. Սոն-քուն Մուն, Սոն-քյու Հան, Չե- յոն Չոն, Չին-յոն Չոն, Մուն-շիկ Լի, Գյե-նամ Մյոն, Չի-հյե Օհ, Հյե-չին Շիմ, Քան-հո Սոն:

Այս քրեական դրամայի հերոսը` Մակդոնը, զորացրվում է բանակից` իր հայրենի գյուղում փոփոխություններ գտնելու հույսով: Գնացքում նա հանդիպում է երգչուհի Միեին, որը սեուլյան մի հանցախմբի պարագլխի ընկերուհին է: Մակդոնը միանում է այդ հանցախմբին, բայց ավելի ու ավելի է տարվում Միեով` հակասութայն մեջ մտնելով պարագլխի հետ:

Մրցանակներ
Բեք Սանի արվեստի մրցանակաբաշխություն, 1997 ( Լավագույն դերասան), "Կապույտ վիշապ" մրցանակաբաշխություն, 1997 (Լավագույն կինոնկար, լավագույն դերասան), "Մեծ զանգ" մրցանակաբաշխություն, Հարավային Կորեա, 1997 (Լավագույն դերասան), Վանկուվերի ՄԿՓ, 1977 (ՙՎիշապներ և վագրեր" մրցանակ), Ռոտերդամի ՄԿՓ, 1998 (NETPAC-ի մրցանակ` Հատուկ հիշատակություն):

Լի, Չան-դոն

Չան-դոն Լի (ծն. 1954, Դեգու, Հարավային Կորեա)
Նախկին դասախոս և հռչակավոր գրող: Կինո է եկել 40-ն անց տարիքում: Առաջին ֆիլմը` ՙԿանաչ ձուկը՚, իսկույն հաջողություն և քննադատների դրվատանքը բերեց:”Անանուխի կոնֆետը” որ կարծես ՙկորուսյալ անմեղության՚ նույն թեմայով է, ինչ նախարդ աշխատանքը, ռազմական բռնապետության վարչակարգի դեռևս ուժեղ մնացուկների թունդ քննադատությունն առաջացրեց: ”Օազիսը” արժանացավ անհամար մրցանակների: 2003-05-ին Չան-դոն Լին նորընտիր լիբերալ կառավարության մշակույթի նախարարն է:

Ֆիլմոգրաֆիա
Կանաչ ձուկը (1997), Անանաուխի կոնֆետ (2000), Օազիս (2002), Ծածուկ շող (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation