VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Գոդֆրի Ռեջջո

Նակոյկացի

ԱՄՆ
2002, 89min.

Սց./ռեժ.` Գոդֆրի Ռեջջո, օպեր.` Ռասել Լի Ֆայն, կոմպոզ.` Ֆիլիպ Գլաս, հնչ.` Սթիվ Բոուդեքեր, մոնտ.` Ջոն Քեյն, գործադ. պրոդ.` Սթիվն Սոդերբերգ, պրոդ.` Գոդֆրի Ռեջջո, Ջո Բիրն, Լորնես Թոբ:
Ֆիլմում, Մարլոն Բրանդո, Էլթոն Ջոն, Ջուլիա Լուիս - Դրեյֆուս, Բհագվան Միրչանդանի, Սթիվն Սոդերբերգ, Թրոյ Էյքման, ՙԲիթլզ՚, Ֆիդել Կաստրո, Ուորեն Քրիսթոֆեր, Բիլ Քլինթոն, Թոմաս Էդիսոն, Ալբերտ Էյնշտեյն, Ադոլֆ Հիտլեր, Նիկիտա Խրուշչով, Մարտին Լյութեր Քինգ, Հենրի Քիսինջեր, Ուսամա բեն Լադեն, Դալայ Լամա, Վ. Ի. Լենին, Գրեգ Լուգանիս, Ջեֆ Մաքսիմ, Մաո Ցսզեդուն, պապ Հովհաննես Պողոս II, Ռոնալդ Ռեյգան, Ջիմի Սուագարթ:

Այս ֆիլմադարանային համերգում դյութիչ պատկերներ են քաղված առօրյա կյանքից, ապա` տեսողականորեն վերամշակված թվային տեխնիկայով: Արդյունքն անցման ժամանակագրություն է` բնության օրենքներով գործող աշխարհից դեպի մեկ այլ` սինթետիկ ու վիրտուալ աշխարհ, որտեղ իշխում են տեխնոլոգիաները: Անձնական կյանքի եւ հանդիսանքի, ողբերգության ու հույսի հակադրությունը միաձուլվում է պատկերների ու երաժշտության մակընթացիկ հոսքի մեջ` ծնունդ տալով եզակի գեղարվեստական փորձառության, որն արտացոլում է գլոբալիզացված նոր աշխարհի դեմքը:

Ռեջջո, Գոդֆրի

Գոդֆրի Ռեջջոն աշխարհով մեկ արտասովոր հուզական ազդեցություն գործած բանաստեղծական կադրերի կինոոճ է ստեղծել: Նա հայտնի է կինոաշխարհում իր "Կացի" եռերգությամբ` տեսողական պատկերահնչյունային էսսեների շարքով, որն արձանագրում է արդի աշխարհի ավերիչ ներգործությունը միջավայրի վրա:
1940-ին Նյու Օռլեանում ծնված եւ Լուիզիանայում մեծացած Ռեջջոն 14 տարի է անցկացրել Քրիստոնյա Եղբայրների հռոմեադավան կաթոլիկական ուխտում` ապրելով աղոթքին, ուսմանն ու ուսուցմանը նվիրված համայնքում: 1960-ականների հաստատվելով Նյու Մեքիկսիկոյում` Ռեջջոն դասավանդել է դպրոցում, դասախոսել, դարձել է պատանիների փողոցային հրոսակախմբերով զբաղվող "Գործունակ երիտասարդ քաղաքացիներ" համայնքային կազմակերպչական նախագծի համահիմնադիրը: Այնուհետեւ դարձել է նաեւ Սանտա Ֆեի "La Clinica de la Gente" համայնքային բժշկական կենտրոնի եւ Նյու Մեքսիկոյի հյուսիսային թաղամասերում իրագործվող "La gente" համայնքային նախագծի համահիմադիրը: 1972-ին Ռեջջոն Սանտա Ֆեի շրջանային կրթության ինստիտուտի համահաիմնադիրներից էր. շահույթ չհետապնդող այս հիմնադրամը ուշադրություն էր հատկացնում լրատվամիջոցների զարգացմանը, արվեստին, համայնքի կազմակերպչական խնդիրներին եւ հետազոտություններին:
"Կոյանիսկացին"` կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Ռեջջոյի առաջին աշխատանքը, "Կացի" եռերգության անդրանիկ ֆիլմն է: Վերնագիրը հոպի ցեղի հմդկացիների լեզվով նշանակում է "անհավասարակշիռ կյանք": Ստեղծվելով 1975-ից մինչեւ 1982-ն ընկած ժամանակահատվածում` ֆիլմը պատկերում է երկու տարբեր աշխարհների`քաղաքային կյանքի ու տեխնիկայի եւ շրջակա միջավայրի աղետալի բախումը: Կինոնկարի երաժշտությունը հեղինակել է Ֆիլիպ Գլասը:
"Պովակկացին"` Ռեջջոյի երկրորդ ժապավենը, մարդասիրական փիլիսոփայությամբ է ներկայացնում տեխնիկայի ներխուժումը բնություն ու հինավուրց մշակույթներ եւ վեհության անհետացումը դրա հետեւանքով: Ֆիլմի ուշադրության կենտրոնում ժամանակակից կենսաձեւն է եւ "համաշխարհային գյուղի" հայեցակարգը` ընդգրկելով նաեւ հինավուրց եւ Երրորդ աշխարհի մշակույթների առանձնահատուկ բնույթը: Ռեջջոն 1985-ից մինչեւ 1987-ը ստեղծված "Պովակկացիի" ռեժիսորն է, սցենարի ահամահեղինակն ու համապրոդյուսերը, իսկ ֆիլմի երաժշտության հեղինակը դարձյալ Ֆիլիպ Գլասն է:
1991-ին Ռեջջոն "Bulgari" ոսկերչական ընկերության պատվերով նկարահանեց "Anima mundi"-ն` Բնության համաշխահային հիմնադրամի համար, որը ֆիլմն օգտագործեց կենսաբանական բազմազանության իր ծրագրում: Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ ուղեկցվող 28 րոպեանոց "Anima Mundi"-ն ավելի քան յոթանասուն տեսակի կենդանիների բնության գրկում պատկերող մոնտաժային խճանկար է, որ փառաբանում է համաշխարհային ֆաունայի հոյասքանչ բազմազանությունը:
1993-ին Ռեջջոն հրավիրվեց արվեստի, տեխնոլոգիաների եւ զանգվածային տեղեկատվության միջոցների նոր դպրոցը կատարելագործելու, որը հիմնել էր "Բենետտոն" ըկերությունը: "Fabrica - Future Presente" կոչված այդ դպրոցը բացվեց 1995-ի մայիսին, Իտալիայի Տրեւիզո քաղաքում, Վենետիկի մերձակայքում: Դպրոցի տնօրեն աշխատելիս Ռեջջոն 1995-ին համահեղինակեց "Վկայություն" 7 րոպեանոց ֆիլմը, որն այլ տեսակետ է առաջարկում` ժամանակակից կենսաձեւի աննկատ, բայց խոր ազդեցությունը երեխաների վրա դիտարկելու համար:
2002-ին ասպարեզ եկավ "Նակոյկացին"` Ռեջջոյի "Կացի" եռերգության եզրափակիչ ժապավենը:
Ներկայումս Գոդֆրի Ռեջջոն հաճախակի է դասախոսություններ կարդում փիլիսոփայության, տեխնոլոգիաների եւ կինոյի մասին: Նա ապրում է Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema European Union The European Cultural Foundation