Այն օրը, երբ ես կին դարձաԻրան 2000, 78min.
Սց.` Մոհսեն Մախմալբաֆ, Մարզիե Մեշկինի, ռեժ.` Մարզիե Մեշկինի, օպեր.` Մոհամադ Ահմեդի, Էբրահիմ Ղաֆորի, կոմպոզ.` Մոհամեդ Ռեզա Դարվիշի, նկ.` Աքբար Մեշկինի, հնչ.` Աբաս Ռաստեգարպուր, Բեհրոզ Շահամաթ, մոնտ.` Մայսամ Մախմալբաֆ, Շահրզադ Պույա, պրոդ.` Մոհսեն Մախմալբաֆ:
Դերերում. Ֆաթեմե Չերագ Ախար, Հասան Նեբհան, Շահր Բանու Սիսիզադե, Ամենե Պասանդ, Շաբնամ Տոլուի:
Ֆիլմը ներկայացնում է իրանցի կնոջ կյանքի երեք փուլը: Առաջին մասը պատմում է ինը տարին բոլորած աղջկա մասին, որին ասում են, թե այլեւս չի կարող խաղալ տղաների հետ, քանի որ արդեն "կին" է: 9-ամյա "կնոջ" միջոցով, որը չի զգում կամ չգիտի, թե ինչ է պարտավորեցնում այդ պիտակը, ականատես ենք դառնում, թե դա ինչ աղետալիորեն է անդրադառնում թե աղջկա, թե այն տղայի վրա, որի հետ նա ընկերություն էր անում: Երկրորդ մասը երիտասարդ կնոջ մասին է, որը ամուսնու կամքին հակառակ` վճռում է հեծանվարշավի մասնակցել: Եվ երբ ամուսինն ու ավելի ու ավելի մեծ թվով համագյուղացի տղամարդիկ հետեւում են նրան` համոզելով, որ տուն վերադառնա, արշավը սկսում է խորհրդանշել այն ազատությունը, որին հուսքահատորեն ծարավի է կինը իրեն պարտադրված սահմանափակումների պատճառով: Իսկ վերջին, երրորդ մասը պատկերում է փողի տեր դարձած տարեց կնոջ, որն արդեն ազատ է ուզածն անելու: Այդ ազատություն օգտագործելու նրա ընտրած ձեւը, սակայն, հարց է առաջացնում, թե որքանով է նա ազատ:
Մրցանակներ
"Չինեմա ավենիրե" ("Ապագա կինո") մրցանակ` լավագույն ֆիլմի համար, "Իսվեմա" մրցանակ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի մրցանակ (Վենետիկի միջազգային կինոփառատոն, 2000), "Հայտնություն" մրցանակ (Թորոնթոյի միջազգային կինոփառատոն, 2000), Լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակ (Սալոնիկի միջազգային կինոփառատոն, 2000), "Նոր հոսանքներ" մրցանակ (Պուսանի միջազգային կինոփառատոն, 2000), FIPRESCI-ի մրցանակ (Օսլոյի միջազգային կինոփառատոն, 2000), "Արծաթե Հուգո" (Չիկագոյի միջազգային կինոփառատոն, 2000):
Մասնակցել է 13 միջազգային փառատոնի: | Մախմալբաֆ (Մեշկինի), Մարզիե Ծնվել է 1969, Թեհրան:
Շուրջ ութ տարի սովորել է Մախմալբաֆի կինոդպրոցում: Ռեժիսորի ասիստենտ եւ լուսանկարիչ է եղել Մոհսեն եւ Սամիրա Մախմալբաֆների ֆիլմերում: "Այն օրը, երբ ես կին դարձա" վերնագրով նրա առաջին ֆիլմը (երեք դրվագից բաղկացած պատմություն) 2000-ին մի շարք մրցանակներ է շահել միջազգային կինոփառատոներում: Երկրորդ ֆիլմը` "Անօթեւան շները", 2003-ին ընդգրկվել է Վենետիկի փառատոնի մրցութային ծրագրում եւ արժանացել երկու միջազգային պարգեւի:
Ֆիլմոգրաֆիա
Այն օրը, երբ ես կին դարձա (2000), Անօթեւան շները (2004):
|