VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Քիառոստամի. հայր եւ որդի

Քամին մեզ կտանի

Իրան / Ֆրանսիա
1999, 118min.

Սց./ռեժ./մոնտ.` Աբաս Քիառոստամի, օպեր.` Մահմուդ Կալարի, կոմպոզ.` Փեյման Յազդանյան, հնչ.` Մոհամադ Ռեզա Դելփակ, պրոդ.` Մարին Կարմից, Աբաս Քիառոստամի:
Դերերում. Բեհզադ Դուրանի, Նողրե Ասադի, Ռուշան Քարամ Էլմի, Բահման Ղոբադի, Շահպուր Ղոբադի, Ռեյհան Հեյդարի, Մասուդ Մենսուրի, Ալի Ռեզա Նադերի, Ֆրանգիս Ռահսեփար:

Մի ինժեներ ուղեւորվում է հեռավոր իրանական գյուղ` անհասկանալի գործուղմամբ, որով նախատեսված են փոս փորող անհայտ օգնականներ: Բլրի մոտ աշխատող մարդիկ դառնում են ֆիլմում պատկերված միջավայրի գլխավոր կերպարներից: Ինժեները մերթընդմերթ մեքենայով բարձրանում է զառիվերը, որպեսզի ընդունի այն հեռախոսազանգերը, որոնք լավ չեն հասնում ստորոտի գյուղը: Ի՞նչ զանգեր են դրանք: Ծեր կի՞ն է մեռնում: Խոսքը թաղված գանձի որոնման մասի՞ն է, թե՞ դիակները շիրմից հանելու: Սա մնում է անհայտ, քանի որ խոսակցին մենք չենք լսում: Ժամանակակից հերոսի կյանքում իշխող «ջիփն» ու ձեռքի հեռախոսը թվում են աննպատակ, կարեւորվում են միայն մղումներն ու պահի զգայական բովանդակությունը: Գյուղացիների ավանդական կյանքն էլ ավելի իմաստալից չի թվում: Ֆիլմը նման է Բեքեթի աբսուրդի թատրոնին, «Գոդոյին սպասելիս» պիեսին:

Մրցանակներ
«Ապագայի կինո» մրցանակ` լավագույն ֆիլմի համար, FIPRESCI-ի մրցանակ, Ժյուրիի հատուկ մեծ մրցանակ, Վենետիկի միջազգային կինոփառատոն:

Քիառոստամի, Աբաս

Աբաս Քիառոստամի (ծն. 1940, Թեհրան)
1960-68 թթ. սկսել է աշխատել կինոյում`որպես կինոյի տիտրերի նկարիչ, նկարահանել է գովազդային հոլովակներ: 1969-ին ընկերոջ հետ հիմնել է Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտի կինեմատոգրաֆիայի բաժինը (Քանոն), որտեղ տարիների ընթացքում ստեղծվել են մեծ քանակությամբ բարձրարժեք իրանական ֆիլմեր այնպիսի ռեժիսորների կողմից, ինչպիսիք են Ա. Նադերին, Բ. Բեյզային, Դ. Մեհրջուին, Է. Ֆորոզեշին, Ջ. Փանահին, Սոբրա Շ. Սալեսը: Մինչև 1970-ը Քիառոստամին նկարահանել է մի շարք կարճամետրաժներ, ապա` անցել է լիամետրաժ ֆիլմերի: Նա գերադասում է աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, բնական միջավայրում: 80-ականների վերջին միջազգային ճանաչման է արժանացել: 1989-ին արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի ՙԲրոնզե ընձառյուծ՚ մրցանակին, 1992-ին` Կաննի փառատոնի ՙՌոսելլինի՚ մրցանակին: 1997-ին ՙԲալի համը՚ ֆիլմին շնորհվել է Կաննի ՙՈսկե արմավենու ճյուղը՚, ՙՔամին մեզ կտանի՚ ֆիլմը 1999-ին ստացել է Վենետիկի փառատոնի Ժյուրիի մեծ մրցանակը: 1997-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն նրան արժանացրել է ՙՖելինիի՚ մեդալի:

Ֆիլմոգրաֆիա
Հաց եւ ծառուղի (1970), Ընդմիջում (1972), Կենսափորձը (1973), Ճանապարհորդը (1973), Ես էլ կարող եմ (1975), Մի խնդրի երկու լուծում (1975), Գույները (1976), Հարսանեկան կոստյում (1976), Զեկույցը (1977), Հարգանքի տուրք ուսուցիչներին (1977), Ինչպե±ս օգտագործել մեր ազատ ժամանակը (1977), Լուծում համար մեկ (1998), Առաջին դեպք, երկրորդ դեպք (1079), Բերանի խոռոչի հիգիենա (1980), Կանոնավորապես կամ անկանոն (1981), Երգչախումբը (1982), Համաքաղաքացի (1983), Ատամնացավ (1983), Առաջին դասարանցիներ (1984), Բանալին (1987), Տնային աշխատանք (1989), Ուղեւորությունը (1994), Ձիթենիների միջով (1994), Բալի համը (1997), Ուռենի եւ քամի (1999), Բոսոր ոսկի (2003), Հինգ ձոն Օձուին (2003):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation