VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Քիառոստամի. հայր եւ որդի

Տաս

Ֆրանսիա / Իրան / ԱՄՆ
2002, 94min.

Սց./ռեժ./օպեր.` Աբաս Քիառոստամի, կոմպ.` Հաուարդ Բլեյք, մոնտ.` Վահիդ Ղազի, Աբաս Քիառոստամի, Բահման Քիառոստամի, պրոդ.` Մարին Կարմից, Աբաս Քիառոստամի, Քեյլի Թոմաս:
Դերերում. Մանիա Աքբարի, Ամին Մահեր, Քամրան Ադլ, Ռոյա Արաբշահի, Ամենե Մորադի, Մանդանա Շարբաֆ, Քաթայուն Թալեյզադե:

Ֆիլմը ներկայացնում է տասը զրույց թեհրանցի կին վարորդի եւ նրա մեքենայի ուղեւորների միջեւ: Այդ զրույցները վարորդի պատանի որդու, լքված հարսնացուի, պոռնկուհու, աղոթելու գնացող կնոջ եւ մյուսների հետ լույս են սփռում այն կանանց կյանքի եւ ապրումների վրա, որոնց ձայնը հազվադեպ է լսելի լինում:

Քիառոստամի, Աբաս

Աբաս Քիառոստամի (ծն. 1940, Թեհրան)
1960-68 թթ. սկսել է աշխատել կինոյում`որպես կինոյի տիտրերի նկարիչ, նկարահանել է գովազդային հոլովակներ: 1969-ին ընկերոջ հետ հիմնել է Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտի կինեմատոգրաֆիայի բաժինը (Քանոն), որտեղ տարիների ընթացքում ստեղծվել են մեծ քանակությամբ բարձրարժեք իրանական ֆիլմեր այնպիսի ռեժիսորների կողմից, ինչպիսիք են Ա. Նադերին, Բ. Բեյզային, Դ. Մեհրջուին, Է. Ֆորոզեշին, Ջ. Փանահին, Սոբրա Շ. Սալեսը: Մինչև 1970-ը Քիառոստամին նկարահանել է մի շարք կարճամետրաժներ, ապա` անցել է լիամետրաժ ֆիլմերի: Նա գերադասում է աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, բնական միջավայրում: 80-ականների վերջին միջազգային ճանաչման է արժանացել: 1989-ին արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի ՙԲրոնզե ընձառյուծ՚ մրցանակին, 1992-ին` Կաննի փառատոնի ՙՌոսելլինի՚ մրցանակին: 1997-ին ՙԲալի համը՚ ֆիլմին շնորհվել է Կաննի ՙՈսկե արմավենու ճյուղը՚, ՙՔամին մեզ կտանի՚ ֆիլմը 1999-ին ստացել է Վենետիկի փառատոնի Ժյուրիի մեծ մրցանակը: 1997-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն նրան արժանացրել է ՙՖելինիի՚ մեդալի:

Ֆիլմոգրաֆիա
Հաց եւ ծառուղի (1970), Ընդմիջում (1972), Կենսափորձը (1973), Ճանապարհորդը (1973), Ես էլ կարող եմ (1975), Մի խնդրի երկու լուծում (1975), Գույները (1976), Հարսանեկան կոստյում (1976), Զեկույցը (1977), Հարգանքի տուրք ուսուցիչներին (1977), Ինչպե±ս օգտագործել մեր ազատ ժամանակը (1977), Լուծում համար մեկ (1998), Առաջին դեպք, երկրորդ դեպք (1079), Բերանի խոռոչի հիգիենա (1980), Կանոնավորապես կամ անկանոն (1981), Երգչախումբը (1982), Համաքաղաքացի (1983), Ատամնացավ (1983), Առաջին դասարանցիներ (1984), Բանալին (1987), Տնային աշխատանք (1989), Ուղեւորությունը (1994), Ձիթենիների միջով (1994), Բալի համը (1997), Ուռենի եւ քամի (1999), Բոսոր ոսկի (2003), Հինգ ձոն Օձուին (2003):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation