VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Քիառոստամի. հայր եւ որդի

Նուռ

Ֆրանսիա / Իրան
2002, 40min.

Ռեժ.` Բահման Քիառոստամի:

Մի խումբ երաժիշտներ Իրանի հայկական եկեղեցիներում բարոկկոյի եւ գրիգորյան երաժշտություն են հնչեցնում:

Մրցանակներ
Լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակ, Բեյրութի միջազգային կինոփառատոն:

Քիառոստամի, Բահման

(ծն. 1978, Թեհրան)
Աբաս Քիառոստամիի որդին է: Հոր հետ աշխատել է մի շարք ֆիլմերի վրա, ապա` 1994-ին նկարահանել «Ուղեւորություն «Ճանապարհորդի» երկիր» վավերագրական կինոնկարը, որտեղ դրոշմվել է Աբաս Քիառոստամիի հանդիպումը «Ճանապարհորդը» ֆիլմի գլխավոր դերակատարների հետ` քսան տարի անց: Բահմանի «Նախագիծը» վավերագրական ժապավենը պատկերում է հոր աշխատանքը Կաննի գլխավոր մրցանակակիր «Բալի համը» նկարահանելիս: Հետագա գործերը, որ ցուցադրվել են շատ կինոփառատոներում, առաջին հերթին, նվիրված են արվեստին եւ երաժշտությանը` հաճախ շոշափելով նաեւ կրոնական թեմաներ: Ի լրումն` գրքեր է թարգմանել, այդ թվում` Ժան-Կլոդ Կարիերի «Մահաբհարատան» եւ Չարլզ Բուկովսկու «Տաք ջրի երաժշտությունը»: Ֆրանսիական «Արտեի» համար նկարահանված «Լույսը», ինչպես նաեւ «Ես տեսա Շուշը» ֆիլմերի պրոդյուսերն է: Նրա վերջին ֆիլմերից մեկը` «Տզրուկը», ինքնակենսագրական էքսկուրս է` կազմված երեք դրվագներից, որոնք քննում են հայր - որդի հարաբերությունները:

Ֆիլմոգրաֆիա
Ուղեւորություն «Ճանապարհորդի» երկիր (1994), Նախագիծը (1997), Մորթեզա Մոմայեզ. Իրանի արդի գծանկարչական դիզայնի հայրը (1997), Սգավորները (2001), Տզրուկը (2003):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation