VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Քիառոստամի. հայր եւ որդի

Խոշոր պլան

Իրան
1990, 100min.

Սց./ռեժ./մոնտ.` Աբաս Քիառոստամի, օպեր./պրոդ.` Ալի Ռեզա Զարրինդաստ, հնչ.` Ահմադ Ասգարի, Մոհամադ Հաղիղի:
Դերերում. Մոհսեն Մախմալբաֆ, Աբոլֆազլ Ահանխա, Մեհրդադ Ահանխա, Մանուչեհր Ահանխա, Մահրոխ Ահանխա, Նայեր Մոհսենի Զանուզի, Ահմադ Ռեզա Մոայեդ Մոհսենի, Հոսային Ֆարազմանդ, Հուշանգ Շամայեի, Մոհամադ Ալի Բարրաթի:

Մի օր ավտոբուսում երկու զավակների գործազուրկ հորը սխալմամբ դնում են իրանցի հայտնի կինոռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի տեղը: Ալի Սաբզիանը օգտվում է այդ թյուրիմացությունից եւ նոր ֆիլմ նկարահանող Մախմալբաֆի անվան տակ` մուտք գործում թեհրանցի մի ունեւոր ընտանիք, մինչեւ որ բռնվում է եւ կանգնում դատարանի առաջ` խաբեության մեղադրանքով: Միջադեպի իսկական մասնակիցները վերապատկերում են իրական դեպքերը, որոնց հետեւում են իրոք տեղի ունեցած դատավարության նկարահանումները:

Քիառոստամի, Աբաս

Աբաս Քիառոստամի (ծն. 1940, Թեհրան)
1960-68 թթ. սկսել է աշխատել կինոյում`որպես կինոյի տիտրերի նկարիչ, նկարահանել է գովազդային հոլովակներ: 1969-ին ընկերոջ հետ հիմնել է Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտի կինեմատոգրաֆիայի բաժինը (Քանոն), որտեղ տարիների ընթացքում ստեղծվել են մեծ քանակությամբ բարձրարժեք իրանական ֆիլմեր այնպիսի ռեժիսորների կողմից, ինչպիսիք են Ա. Նադերին, Բ. Բեյզային, Դ. Մեհրջուին, Է. Ֆորոզեշին, Ջ. Փանահին, Սոբրա Շ. Սալեսը: Մինչև 1970-ը Քիառոստամին նկարահանել է մի շարք կարճամետրաժներ, ապա` անցել է լիամետրաժ ֆիլմերի: Նա գերադասում է աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, բնական միջավայրում: 80-ականների վերջին միջազգային ճանաչման է արժանացել: 1989-ին արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի ՙԲրոնզե ընձառյուծ՚ մրցանակին, 1992-ին` Կաննի փառատոնի ՙՌոսելլինի՚ մրցանակին: 1997-ին ՙԲալի համը՚ ֆիլմին շնորհվել է Կաննի ՙՈսկե արմավենու ճյուղը՚, ՙՔամին մեզ կտանի՚ ֆիլմը 1999-ին ստացել է Վենետիկի փառատոնի Ժյուրիի մեծ մրցանակը: 1997-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն նրան արժանացրել է ՙՖելինիի՚ մեդալի:

Ֆիլմոգրաֆիա
Հաց եւ ծառուղի (1970), Ընդմիջում (1972), Կենսափորձը (1973), Ճանապարհորդը (1973), Ես էլ կարող եմ (1975), Մի խնդրի երկու լուծում (1975), Գույները (1976), Հարսանեկան կոստյում (1976), Զեկույցը (1977), Հարգանքի տուրք ուսուցիչներին (1977), Ինչպե±ս օգտագործել մեր ազատ ժամանակը (1977), Լուծում համար մեկ (1998), Առաջին դեպք, երկրորդ դեպք (1079), Բերանի խոռոչի հիգիենա (1980), Կանոնավորապես կամ անկանոն (1981), Երգչախումբը (1982), Համաքաղաքացի (1983), Ատամնացավ (1983), Առաջին դասարանցիներ (1984), Բանալին (1987), Տնային աշխատանք (1989), Ուղեւորությունը (1994), Ձիթենիների միջով (1994), Բալի համը (1997), Ուռենի եւ քամի (1999), Բոսոր ոսկի (2003), Հինգ ձոն Օձուին (2003):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation