ԽասփուշՀայաստան 1927, 75min.
Սց. Ա.Տեր-Հովնանյան, Հ.Բեկնազարյան, Գ.Բրագինսկի, ռեժ. Հ.Բեկնազարյան, օպեր. Ն.Անոշչենկո, նկ. Մ.Արուտչյան, Մ.Սուրգունով:
Դերերում` Հր.Ներսիսյան, Մ.Դուլգարյան, Ա.Ավետիսյան, Տ.Այվազյան, Հ.Խաչանյան, Մ.Ջանան, Մ.Գարագաշ, Տ.Շամիրխանյան, Վ.Վաղարշյան, Ա.Մարտիրոսյան:
Ֆիլմը 1891թ. Պարսկաստանում խասփուշների՝ գյուղացիների եւ արհեստավորների ապստամբության ճնշման մասին է: | Բեկնազարյան, Համո Համո Բեկնազարյան
Ծնվել է 31.05.1892թ. Երեւանում, մահացել` 27.04.1965թ. Մոսկվայում: Երիտասարդ տարիներին պրոֆեսիոնալ ըմբիշ էր: 1918-ին ավարտել է Մոսկվայի Առեւտրական ինստիտուտը: 1914-ից նկարահանվում էր ռուսական ֆիլմերում, ռուսական համր կինոյի աստղերից էր: 1921-ից գլխավորում էր Վրաստանի Ժողկոմլուսի կինոյի բաժինը, ավելի ուշ` Վրաստանի Գոսկինպրոմի տնօրեն:
Հայ կինոյի հիմնադիրն է:
Ֆիլմոգրաֆիա
Հայրասպանը (անարգանքի սյան մոտ), Կորսված գանձեր (1924), Նամուս (1925), Նաթելլա (1925), Շոր եվ շորշոր (1926), Երկրաշարժ Լենինականում (1926), Զարե (1926), Չար ոգի (1927), Խաս-փուշ (1927), Տունը հրաբխի վրա (1928), Սեւիլ (1929), Կաշի (1930), Բամբակ (1930), Երկիր Նաիրի (1930), Իգդենբու (1930), Շքանշանով մարդը (1932), Պեպո (1935), Զանգեզուր (1938), Սաբուխի (1941), Դուստրը (1942), Դավիթ-Բեկ (1943), Անահիտ (1947), Արարատյան հովիտի աղջիկը (1950), Երկրորդ քարավանը (1950, անավարտ), Սովետական հայաստան, (1950), Բնակարանամուտ (1954), Նասրեդինը Խոջենտում կամ Հմայված արքայազնը (1959):
|