ԳիքորՀայաստան 1934, 63min.
Սց. Մ.Գեւորգյան, Ա.Մարտիրոսյան (Հ.Թումանյանի համանուն պատմվածքի հիման վրա), ռեժ. Ա.Մարտիրոսյան, օպեր. Գ.Բեկնազարյան (Գարոշ), նկ. Ս.Թարյան, Գ.Շարբաբչյան:
Դերերում` Հր.Ներսիսյան, Ա.Ավետիսյան, Հասմիկ (Թ.Հակոբյան), Մ.Ջրպետյան, Տ.Մախմուրովա, Մ.Բերոյան, Լ.Ալավերդյան, Ա.Ղուկասյան, Գ.Գաբրիելյան, Ա.Հարությունյան, Թ.Դիլաքյան, Ա.Ամիրբեկյան, Դ.Աղբալյան, Կ.Գեղամյան, Ս.Միրզոյան, Դ.Ամիրբեկյան, Հ.Պողոսյան:
Քաղաքի հարուստ վաճառականի մոտ ծառայության տրված գյուղացի փոքրիկ տղային ողբերգական ճակատագիր է վիճակված: | Մարտիրոսյան, Ամասի Ամասի Մարտիրոսյան (1897-1971)
Ծնվել է Երեւանում:
1916-ին ավարտել է Առեւտրական դպրոցը: 1918-1920-ը մասնակցել է Քաղաքացիական պատերազմին: 1925-ին ավարտել է Թիֆլիսի դերասանական դասընթացները: 1925-ից աշխատել է Հայկինոյում (հետագայում` «Հայֆիլմ» ստուդիա): Նկարահանվել է բազմաթիվ հայկական ֆիլմերում, ինչպես նաեւ նկարահանել է 15 վավերագրական ֆիլմ:
Ֆիլմոգրաֆիա
Կոլխոզային գարուն (1929), Միշտ պատրաստ (1930), Կիմը հերթապահ (1930), Մեքսիկական դիպլոմատներ (1931), Քրդեր- եզդիներ (1932), Գիքոր (1934), Սեւանի ձկնորսները (1938), Քաջ Նազար (1940), Կրակ անտառում (1941), Դուստրը (1942), Հասցեատիրոջ որոնումները (1955), 01-99 (1959):
|