VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Նորություններ

Նորություններ

Jan 25, 2012Զոհվել է Թեո Անգելոպուլոսը

Կյանքի 77-րդ տարում դժբախտ պատահարից նկարահանման հրապարակում զոհվեց համաշխարհային կինոյի մեծերից մեկը` հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը: Թեո Անգելոպուլոսը "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուրն էր 2010 թվականին: Այդ տարի տեղի ունեցավ Մաեստրոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը եւ նրան հանձնվեց "Փարաջանովյան Թալեր" մրցանակը` համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար:
Jan 17, 2012"Գոլդեն գլոբ"` "Ոսկե ծիրան" կինոփառատոնի Գլխավոր մրցանակակրին

"Ոսկե ծիրան" կինոփառատոնի 2011 թվականին Գլխավոր մրցանակակիր` Ազդար Ֆարհադիի "Նադեր եւ Սիմին" ֆիլմը արժանացավ ամենահեղինակավոր կինոպարգեւներից մեկին` հոլիվուդյան "Գոլդեն գլոբ" մրցանակին որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ:
"Ոսկե ծիրան"-ը շնորհավորում է ֆիլմի հեղինակներին եւ ցանկանում նոր հանդիպումներ մեր փառատոնում ու նոր պարգեւներ:
Dec 23, 2011Հայաստանում Վավերագրական սցենարների դասընթացը ավարտված է

Եվրոպական միության կողմից ֆինանսավորված Eurasiadoc ծրագիրը Ռեժիսորներ առանց սահմանների ծրագրի հետ առաջին անգամ համատեղ կազմակերպեցին Վավերագրական սցենարների դասընթաց Հայաստանում, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ը:
Dec 22, 2011Հայաստան-Թուրքիա կինապլատֆորմի հերթական ֆիլմերը

ՀԹԿՊ-ն շարունակում է նոր ֆիլմեր արտադրել: Նիկոլ Պեզճյանի և Ադրինե Գրիգորյանի "Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ" և "Ետ դեպի Գուրյուն" ֆիլմերի նկարահանումները ավարտվեցին 2011թ. հոկտեմբեր ամսին: Այժմ մոնտաժային փուլում են:
Nov 23, 2011"Ոսկե ծիրանն անիվների վրա" կինոփառատոնն Արցախում

2011թ-ի նոյեմբերի 19-21-ը ''Ոսկե ծիրանն անիվների վրա'' կինոփառատոնը 5-րդ անգամ այցելեց Արցախ՝ կինոցուցադրություններ կազմակերպելով Ստեփանակերտում և Շուշիում:
 1 - 5 / 170>>>>>
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation