VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Նորություններ

Մամուլի ասուլիս

Sep 6, 2011"Սահման" ֆիլմը եվս երեք մրցանակ բերեց

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Մոսկվայում տեղի ունեցավ Ազգային կինեմատոգրաֆիաների հերթական` 15-րդ ֆորումը, ուրն ամեն տարի անց է կացվում Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի կողմից:
Sep 6, 2011Հայ կինոգետը` Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի անդամ

Օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը Վենետիկում ընթացող 68-րդ միջազգային կինոփառատոնի Կինոլրագրողների եւ կինոգետների միջազգային ֆեդերացիայի` ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիում հրավիրված է աշխատելու հայ կինոգետ, "Ոսկե ծիրան" կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Jul 8, 2011Դերասանուհի և ռեժիսոր Ֆանի Արդանը ՈՍԿԵ ԾԻՐԱՆի հյուրն է

"Վերջին նվերը, որ մինչ փառատոնի սկիզբն ուզում ենք ձեզ մատուցել, իմ շատ սիրելի և կարծում եմ` ձեր կողմից նույնպես սիրված, տաղանդավոր դերասանուհի Ֆանի Արդանի այցն է փառատոն: Եվ մինչ փառատոնի բացումը` հուլիսի 10-ին ժամը 13-ին, հրավիրում ենք նրա հետ հանդիպման "Մոսկվա" կինոթատրոնի կարմիր դահլիճում",- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց "Ոսկե ծիրան" կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Jul 1, 2011ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ի համագործակցությունը դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ շարունակվում է

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի և Հայաստանում ներկայացված դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների համագործակցությունը շարունակվում է և ընդլայնվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը իր խոսքում նշեց, որ փառատոնի շրջանակներում Հայաստան հրավիրվող հյուրերի այցելությունների մի մասը կայացել են նաև միջազգային այս կառույցների շնորհիվ:
Jun 24, 2011ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ Կորիզը

"Ոսկե ծիրան" 8-րդ երևանյան կինոփառատոնին ավելացել է մրցութային նոր ծրագիր` կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի "Կորիզ" խորագրով մրցույթը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մրցութային ծրագրի կազմակերպիչները` ռեժիսորներ Արամ Շահբազյանը, Վարդան Հակոբյանը, Գագիկ Ղազարէն, Լուսինե Սարգսյանը և սցենարիստ Աստղիկ Սիմոնյանը ներկայացրեցին ընտրված ֆիլմերն ու ժյուրիի կազմը :
 1 - 5 / 34>>>>>
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation