VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Նորություններ

"Սահման" ֆիլմը եվս երեք մրցանակ բերեց

September 6, 2011 16:56

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Մոսկվայում տեղի ունեցավ Ազգային կինեմատոգրաֆիաների հերթական` 15-րդ ֆորումը, ուրն ամեն տարի անց է կացվում Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի կողմից: Ֆորումին մասնակցում են ԱՊՀ եւ Բալթիայի երկրները, ինչպես նաեւ Վրաստանը: Հայաստանից այս տարի Ֆորումին էր ներկայացված Հարություն Խաչատրյանի "Սահման" ֆիլմը, որն արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ միջազգային փառատոների եւ շահել մեկ տասնյակից ավել մրցանակներ: Այս անգամ եվս ֆիլմը արժանացավ երկու մրցանակի եւ մեկ դիպլոմի: Ֆորումի ժյուրին` անվանի կինոռեժիսոր Վադիմ Աբդրաշիտովի գլխավորությամբ ֆիլմին շնորհեց Հատուկ մրցանակ: Իր մրցանակը "Սահման" ֆիլմին հանձնեց նաեւ Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիան, իսկ Մոսկվայի "Ազգությունների տունը" ֆիլմին շնորհեց դիպլոմ` "Ազգերի միջեւ մշակութային երկխոսության եւ փոխըմբռնման գործում ներդրման համար":

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club Printinfo The European Cultural Foundation