VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Նորություններ

Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմը`«Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցույթում

July 16, 2010 12:00

Այս տարի կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացնում է իր առաջին խաղարկային ֆիլմը, որր կոչվում է «Իմ ուրախություն»: Ֆիլմը մի մարդու մասին է, ով պատահականորեն հայտնվում է օտար վայրում և խորասուզվում է անծանոթ մի աշխարհ, որը վերափոխում է նրա ինքնությունը. այդ աշխարհը լի է վախով, դաժանությամբ ու դավաճանությամբ: «Խաղարկային ֆիլմը ես ավելի շատ տեսնում եմ այն ժամանակ, երբ գրում եմ սցենար, իսկ վավերագրական ֆիլմի ժամանակ դու դնում ես տեսախցիկը և նայում, թե ինչ է կատարվում ու սկսում ես գլխավորել իրավիճակը», - ասում է Սերգեյ Լոզնիցան և ավելացնում, որ խաղարկային ու վավերագրական ֆիլմի մեջ եղած սահմանները շատ հաճախ հատվում են ու նույնանում:
Ռեժիսորը անկեղծորեն նշում է, որ իրեն դուր են գալիս իր ստեղծած ֆիլմերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Սերգեյ Լոզնիցայի հայացքով նախևառաջ առանձնահատուկ է իր ջերմ մթնոլորտով: «Այստեղ ես ծանոթանում եմ շատ հետաքրքիր մարդկանց հետ և կարողանում եմ դիտել շատ ու շատ լավ ֆիլմեր, իսկ դա քիչ բան չէ, և ամեն փառատոնում չես կարող հանդիպել»,- նշում է ռեժիսորը:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation