«Ջազ-կինո» մրցույթ` ՈՍԿԵ ԾԻՐԱՆի շրջանակներում
June 27, 2010 14:23
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ երևանյան 7-րդ միջազգային կինոփառատոնի մշակութային ծրագրի գլխավոր իրադարձություններից է լինելու է «Ջազ-կինո» ջազային խմբերի մրցույթը, որը կանցկացվի փառատոնի օրերին` հուլիսի 11-17-ը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ամեն օր երեկոյան ժամերին հանդես կգան ջազային համույթներ:
ՈՍԿԵ ԾԻՐԱՆի հետ համատեղ անցկացվող մրցույթի կազմակերպիչն է հանդիսանում հայ ջազի անվանի վարպետ Լևոն Մալխասյանը, ով նաև նախագահելու է պրոֆեսիոնալ ժյուրին:
Ջազային մրցույթի համար նախատեսված են դրամական մրցանակներ, ընդհանուր մրցանակային ֆոնդը` 6.000 դոլարին համարժեք դրամ: