VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Նորություններ

«Ոսկե ծիրան»-ը անիվների վրա Ջավախքում

August 13, 2009 15:39

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը արտափառատոնային ծրագրում արդեն 2-րդ անգամ հյուրընկալվեց Ջավախքում: «Ոսկե ծիրան»-ը անիվների վրա ծրագրի շրջանակներում 2009թ-ի օգոստոսի 13-15-ը Ախալքալաքում ցուցադրվեց 6-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին` այդ թվում միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակին արժանացած վրաց ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմը, ինչպես նաև Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը:
Ծրագիրը բացվեց օգոստոսի 13-ին Սերգեյ Փարաջանովի գլուխգործոց «Նռան գույն»-ի ցուցադրությամբ` նվիրված ֆիլմի ստեղծման 40-ամյակին:
Նշված ֆիլմերից բացի, Ախալքալաքում ցուցադրվեցին նաև հայկական և վրացական վավերագրական ֆիլմեր: Բոլոր ցուցադրությունները կայացել են քաղաքի մշակութային կենտրոնում:
«Ոսկե ծիրան»-ը անիվների վրա Ջավախքում ծրագիրը իրականացվում է փառատոնի պաշտոնական գործընկեր Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի, ինչպես նաև Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:
«Ոսկե ծիրան»-ը անիվների վրա Ջավախքում ծրագրի գործընկերներն են «Արցախ Ալկո» ընկերությունը` տնօրեն Գեորգի Օհանյան, Sovrano ըներությունը` հիմնադիր տնօրեն Սոս Սահակյան և ԳԱԱ պատմության ինստիտուտը` տնօրեն Աշոտ Մելքոնյան:

Ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

ՄՐՑԱՆԱԿԸ

Golden Apricot Prize fragment

ՀՈՒԼԻՍ 2010 ԾՐԱԳԻՐ

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
2829301234
567891011
12131415161718
19202122232425
2627282930311
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Parliament