Կինը` առանց դաշնամուրի Ֆրանսիա / Իսպանիա 2009, 95min.
Պրոդյուսեր` Ժերոմ Վիդալ, ռեժիսոր` Խավիեր Ռեբոլյո, սցենարի հեղինակներ` Լոլա Մայո, Խավիեր Ռեբոլյո, օպերատոր` Սանտիագո Ռակախ, նկարիչ` Միգել Անխել Ռեբոլյո, հնչյունային ձևավորողներ` Պատրիկ Գիսլեն, Պելայո Գուտիերես, Ալեքս Կապիլյա, մոնտաժող` Անխել Էռնանդես Սոյդո
Դերերում. Կարմեն Մաչի, Յան Բուդար, Կրուս Լոպես-Կորտոն, Նադյա դե Սանտիագո, Էսպերանսա դե լա Վեգա, Վիկտորյա Սայես, Իզաբել Ստոֆել, Տոմաս դել Էստալ, Միրիան Մարինե
Ֆիլմը պատկերում է 21-րդ դարի մադրիդաբնակ տնային տնտեսուհու ամենօրյա տնային, մասնագիտական և սեռական կյանքի 24 ժամը: Հիմնական դերակատարներն են ճամպրուկը, մի զույգ կոշիկ, Կարմեն Մաչին (որն իր առաջին գլխավոր դերն է խաղում կինոյում) և չեխ դերասան, կոմպոզիտոր և սցենարիստ Յան Բուդարը:
Մրցանակներ
"Արծաթե խեցի"` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, Իսպանիայի հեռուստատեսության "Այլ հայացք" մրցանակ (հատուկ հիշատակման հետ) (Սան Սեբաստիանի ՄԿՓ, 2009), Լավագույն կինոնկար (Ամերիկյան կինոինստիտուտի ՄԿՓ, Լոս Անջելես), Լավագույն ֆիլմ, լավագույն դերասանուհի (Տիրանայի ՄԿՓ, Ալբանիա)
Արտադրող ընկերություններ
An Avalon PC (Իսպանիա)
Tel.: +34 913664364
Email: info@avalonproductions.es
Lolita Films (Իսպանիա)
Noodles Production (Ֆրանսիա)
| Ռեբոլյո, Խավիեր Խավիեր Ռեբոլյո
"Կինը` առանց դաշնամուրի" ֆիլմը նրա երկրորդ խաղարկային աշխատանքն է: Առաջինը` "Լոլա"-ն, որ նկարահանվել է 2006-ին, մրցանակների է արժանացել մի շարք միջազգային կինոփառատոներում, այդ թվում` FIPRESCI-ի մրցանակի Լոնդոնի ԿՓ-ում, Գլխավոր մրցանակների` Սեուլի և Մարսելի կինոփառատոներում, լավագույն ռեժիսորական աշխատանք է ճանաչվել Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) և Սանտա Կրուս դե լա Սիերրայի (Բոլիվիա) փառատոներում, լավագույն առաջին աշխատանք` Տուդելայի (Իսպանիա) Գվադալախարայի (Մեքսիկա), Մադրիդի և Չիկագոյի փառատոներում: Մինչ այդ Ռեբոլյոն տասնամյա փորձ է ձեռք բերել որպես կարճամետրաժ ֆիլմերի հաջողակ սցենարիստ և ռեժիսոր: Նա ներկայացվել է "Օսկարի ", Իսպանական կինոակադեմիայի "Գոյա" մրցանակին, մասնակցել ամենակարևոր փառատոներին (Կլերմոն-Ֆեռանի, Կրակովի, Մոնրեալի, Լոկառնոյի և այլն): Համագործակցել է նաև Իսպանիայի հեռուստատեսության հետ` նկարահանելով մի վավերագրական ֆիլմաշար, որը 2006-ին նրան արժանացրել է Սոֆյա թագուհու` լրագրողի համար սահմանված մրցանակին: 1996-ին Դամիան Պարիսի և Լոլա Մայոյի հետ հիմնել է Lolita Films կինոընկերությունը, որն էլ արտադրել է Ռեբոլյոյի բոլոր կարճամետրաժ ու վավերագրական կինոնկարները: Այդ ֆիլմերը և իսպանացի այլ հայտնի ռեժիսորների կարճամետրաժ գործերը կինոընկերությանն ավելի քան 200 մրցանակ են բերել:
Ֆիլմացանկ
Ոչ մի տեղ (1997), Ողջույն, օտարական (1998), Բաց ուղեբեռ (1999), Տանջանքի պահեր ("Իրերի ճշմարիտ կարգը" նովելը, 2001), Առանձին անկողիններում (2003), Ինչ որ գիտեմ Լոլայի մասին (2006), Կինը` առանց դաշնամուրի (2009)
|