VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Միասին

Խորվաթիա
2009, 87min.

Պրոդ./ռեժ./սց.` Նենադ Պուհովսկի, օպերատոր` Յոսիպ Իվանչիչ, կոմպոզիտոր` Դալիբոր Գրուբաչևիչ, հնչյունային ձևավորող` Միլե Բլազևիչ, մոնտաժող` Վեսնա Բիլյան
Նկարահանվել են Հրվոյե Բելամարիչը, Կրեշո Բլադիչը, Մարիա Ցրնկովիչը, Բրանկա Գլաժարը

Ի՞նչն է մարդկանց միավորում: Ռեժիսորը ջանում է խորամուխ լինել սիրո և ցանկության մեջ` հինգ շատ տարբեր սիրո պատմություններ անելով այն մարդկանց մասին, ովքեր կապված են կամ կապված են եղել, կամ էլ նման ցանկություն ունեն: Միկան և Ռատկան լեսբուհիներ են, Մարիան այրի է, Հրվոյեն ֆիզիկական արատ ունի, Վլադոն և Մարիան մտավոր հետամնաց են, Կրեշոն և Բրանկան` կարիքավոր, բայց բոլորն էլ սիրո և փոխըմբռնման կարիք ունեն, ուզում են միասին լինել:

Արտադրող ընկերություն

Nenad Puhovski for Factum

18 Nova Ves
10000 Zagreb
Tel.: (385 99 554 0004, 385 95 562 2783)
Email: info@factumdocumentary.co

Պուհովսկի, Նենադ

Նենադ Պուհովսկի (ծն. 1949, Զագրեբ)
Սոցիոլոգիա, փիլիսոփայություն և կինոռեժիսուրա է ուսանել Զագրեբում: Իր առաջին ֆիլմը նկարել է տասնհինգ տարեկանում: Որպես պրոֆեսիոնալ ռեժիսոր ավելի քան 250 թատերական ներկայացման, հեռուստաֆիլմի և կինոնկարի հեղինակ է: Նրա վավերագրական աշխատանքները վերաբերում են սոցիալական խնդիրներին և տեսողական արվեստին: Այդ ֆիլմերից շատերը ցուցադրվել են միջազգային փառատոներում և արժանացել մրցանակների: 1997-ին հիմնադրել է Factum-ը, որը շուտով դարձել է անկախ վավերագրական ֆիլմեր թողարկող խորվաթական ամենախոշոր և ամենահեղինակավոր կինոընկերությունը: 2004-ին հիմնել և ղեկավարում է ZagrebDox վավերագրական կինոնկարների փառատոնը, որը ամենամեծն է տարածաշրջանում: Դասախոսում է Զագրեբում, որտեղ նախաձեռնել է վավերագրական կինոյի նոր մագիստրոսական ծրագիր: Դասախոսություններ է կարդացել Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի կինոդպրոցներում: 2009-ին նրան շնորհել են Եվրոպայի վավերագրական համացանցի (EDN) մրցանակը` "Եվրոպայի վավերագրական մշակույթի զարգացման մեջ ունեցած ակնառու ավանդի համար": Պուհովսկին նաև EDN-ի ղեկավար խորհրդի, ինչպես նաև Եվրոպական կինոակադեմիայի անդամ է:

Ֆիլմացանկ
Տոյոտա Կորոլա 1000 (1974), Խաղի աստվածը (1975), Տենդ (1979), Հինգ ֆիլմ Նիվես Կ. Կ.-ի մասին (1980), Թիկունքում (1984), 22-րդ տաղավար (2002), Միասին (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 12 18:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
Հուլիսի 14 10:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation