VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Հինգ փղերով կինը

Գերմանիա / Շվեյցարիա
2009, 93min.

Պրոդյուսերներ` Վադիմ Ենդրեյկո, Հերքլի Բունդի, Թոմաս Թիլշ, Ինգե Քլասեն, Մարիոն Բորնշիր, Ուրս Աուգսթբուրգեր, ռեժ./սց.` Վադիմ Ենդրեյկո, օպերատորներ` Նիլս Բոլբրինքեր, Ստեֆան Կյուտի, կոմպոզիտորներ` Դանիել Ալմադա, Մարտին Յաննակոնե, նկարիչներ` Նիլս Բոլբրինքեր, Ստեֆան Կյուտի, հնչյունային ձևավորողներ` Պատրիկ Բեքեր, Ֆլորիան Բեք, մոնտաժող` Գիզելա Կաստրոնարի,
Նկարահանվել են Սվետլանա Գայերը, Աննա Գյոթեն, Հանելորե Հագենը, Յուրգեն Քլոդթը, Յոհանես Գայերը, Սոֆյա Միխայլովան, Ֆյոդոր Միխայլովը

86-ամյա Սվետլանա Գայերի վավերագրական դիմանկարն է: Նա կյանքը նվիրել է ռուս գրականությունը գերմաներեն թարգմանելուն: Վերջին քսան տարին կենտրոնացել է Դոստոևսկու հինգ վեպերի` "հինգ փղերի" թարգմանության վրա: Ֆիլմը զուգադրում է նրա ջանադիր մտավոր տքնանքը (որին մասնակից են մի քանի թոշակառու ընկերներ) և Գայերի առօրյան. նա խնձոր է մաքրում, թեյ պատրաստում և հյուրընկալում զավակներին ու թոռներին: Երբ Գայերին հրավիրում են Կիև` դասախոսելու, 56 տարվա մեջ առաջին անգամ ոտք է դնում հայրենի հողին:

Մրցանակներ
DEFA-ի հովանավորչական մրցանակ` "ակնառու գերմանական վավերագրական ֆիլմի համար" (Լայպցիգի վավերագրական կինոյի ՄՓ, 2009), Շվեյցարիայի հեռարձակման կորպորացիայի (SRG SSR idée Suisse) մրցանակ, Suissimage-ի և Շվեյցարիայի գրողների ընկերության (SSA) մրցանակ` ամենանորարարական շվեյցարական ֆիլմի համար, միջազգային կրոնական ժյուրիի հատուկ հիշատակում (Visions du Réel ՄԿՓ, Նիոն, Շվեյցարիա, 2009), Հանդիսատեսի մրցանակ` լավագույն վավերագրական ֆիլմի համար (Բոլցանոյի ՄԿՓ, 2010), "Կվարց" շվեյցարական մրցանակ` լավագույն վավերագրական ֆիլմի համար (2010), Շվեյցարիայի հեռարձակման կորպորացիայի (SRG SSR idée Suisse) մրցանակ` լայն հանդիսասրահի համար նախատեսված լավագույն կրթական, սոցիալական կամ գիտական հեռուստատեսային ծրագրի համար (BaKaForum, փառատոն, Շվեյցարիա, 2010), Alpe Adria Cinema մրցանակ` լավագույն վավերագրական ֆիլմի համար, Հանդիսատեսի մրցանակ` լավագույն վավերագրական ֆիլմի համար (Տրիեստի ԿՓ, 2010)

Արտադրող ընկերություններ

Mira Film GmbH

Badenerstrasse 129
CH-8004 Zürich
Tel.: (41- 43 - 960 36 81, 41- 43 - 960 36 84)
Fax: (41- 43 - 960 36 94)
Email: info@mirafilm.ch
www.mirafilm.ch

Filmtank GmbH
Friedrichstrasse 23a
70174 Stuttgart
Tel.: (49 711 305 82 34)
Email: filmtank@filmtank.de
www.filmtank.de

Ենդրեյկո, Վադիմ

Վադիմ Ենդրեյկո (ծն. 1965, Բրեմեն, Գերմանիա)
Մեծացել է Շվեյցարիայում: Հաճախել է Բազելի կիրառական արվեստի դպրոցը և Դյուսելդորֆի արվեստի ակադեմիան: 1986-ին իրականացրել է իր առաջին ֆիլմը: 2002-ին Հերքլի Բունդիի հետ հիմնադրել է Mira Film GmbH կինոընկերությունը, որտեղ նաև պրոդյուսեր է և համապրոդյուսեր: Երկու երեխայի հայր է, բնակվում է Բազելում:

Ֆիլմացանկ

Աքսորյալ տիբեթցին` երկու մշակույթների միջև (1986), Ճամպրուկը (1989), Տարագրության ճանապարհին (1994/97), Բաշքիմ (2002), Տարանցում. Ցյուրիխի օդանավակայան. ներթափանցում փակ գոտի (2003), Ծայրահեղ արարք (2004), Հինգ փղերով կինը (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 13 17:00Նաիրի կ/թ
Հուլիսի 16 10:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema margaret_mid The European Cultural Foundation