VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Ներում

Իսպանիա
2009, 65min.

Պրոդյուսերներ` Լայա Կոլ, Վենտուրա Դուրալ, ռեժ./սց.` Վենտուրա Դուրալ, օպերատոր` Մաուրո Էրսե, կոմպոզիտոր` Դիեգո Պեդրագոսա, նկարիչ` Անդրես Ռաբադան, հնչյունային ձևավորող` Պաու Սուբիրոս, Աննա Սանմարտի, մոնտաժող` Մարտի Ռոկա
Նկարահանվել են Անդրես Ռաբադանը, Ֆրանսիսկո Պերես Աբելանը, Կառլես Կիլեսը, Բլանկա Բուսկետսը:

1994-ին երեք գնացքի խորտակման պատճառ դառնալով և հորն աղեղնազենով սպանելուց հետո Անդրես Ռաբադան հանձնվեց ոստիկանությանը: Նրան անմեղսունակ ճանաչեցին` ախտորոշելով ցնորական շիզոֆրենիա: Անդրեսը դատապարտված է 20 տարի անցկացնել ուղղիչ տուն-հոգեբուժարանում: Նա տանջվում-տապակվում է, սեփական կյանքի դրվագները նկարում` իրեն հալածող ուրվականներին վանելու համար: Անդրեսին և իր հարազատներին վերաբերող այս նոր վկայություններն օգնում են, որպեսզի պատկերացում կազմենք շատ ավելի բարդ իրականության մասին, քան դատավարության ընթացքում երևան եկածն էր, բացահայտելով մեկ տասնամյակ ավել քողարկված անձնական գաղտնիքներ: Նոր մոտեցումը նոր հարցեր է առաջացնում.
- Նման սոսկալի հանցանքներ կատարած մարդն արժանի՞ է, որ նրան կյանքը նորովի սկսելու հնարավորություն ընձեռվի:
- Որքա՞ն էական պետք է լինեն հանգամանքները, որոնք ծնում են նման հանցանքներ և դրանք կատարած մարդկանց փոխվելու կամքը:

Մրցանակներ
Լավագույն վավերագրական կինոնկար (Բելգրադի վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի փառատոն, 2009), Հանդիսատեսի մրցանակ (Անոնեի առաջին ֆիլմերի ՄԿՓ, 2009)

Արտադրող ընկերություն

Nanouk films S. L.

PAU CLARIS 97
1º1ª - 08009 BARCELONA (SPAIN)
Tel: +34 934 196 022
Fax: +34 935 123 675
E-mail: oscar@nanouk.tv
www.nanouk.tv

Դուրալ, Վենտուրա

Վենտուրա Դուրալ (ծն. 1974)
Կատալոնիայի կինոյի և լսատեսողական արվեստների բարձրագույն դպրոցում (ESCAC) սցենարիստի մասնագիտություն է ստացել: Ուսանել է նաև Սան Անտոնիո դե լոս Բանյոսում (Կուբա), ինչպես նաև` հաճախել հայտնի վավերագրողների վարպետության դասերին: Այժմ ղեկավարում և համակարգում է ESCAC-ի վավերագրական աշխատանքները: Nanouk films կինոընկերության համահիմնադիրն է և այլևայլ ֆիլմերի գործադիր պրոդյուսերը: Նրա ֆիլմերն արժանացել են հեղինակավոր կինոփառատոների մրցանակներին:

Ֆիլմացանկ
Անդրես Ռաբադանի երկու կյանքը (2008), Ներում (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 14 12:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
Հուլիսի 15 20:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation