VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Փողոցային օրեր

Վրաստան
2010, 86min.

Պրոդյուսերներ` Արչիլ Ղելովանի, Գիա Բազղաձե, Լևան Կորինթելի, ռեժիսոր` Լևան Կոգուաշվիլի, սցենարի հեղինակներ` Լևան Կոգուաշվիլի, Բորիս Ֆրումին, Նիկոլոզ Մառ, Անդրո Սախվարելիձեի մասնակցությամբ, օպերատոր` Արչիլ Ախվլեդիանի, կոմպոզիտոր` Ռեզո Կիկնաձե, նկարիչ` Կոտե Ջափարիձե, հնչյունային ձևավորող` Պատա Գոձիաշվիլի, մոնտաժող` Նոդար Նոզաձե
Դերերում. Գուգա Կոտետիշվիլի, Իրակլի Ռամիշվիլի, Գեորգի Ղիփշիձե, Զուրա Բեղալիշվիլի, Զազա Սալիա, Ռուսո Կոբիաշվիլի, Լեո Անթաձե, Լիա Գուդաձե

Երեք ոստիկաններ կալանավորում են 45-ամյա Չեքիին` ստիպելով, որ իր ընկերոջ որդուն սովորեցնի թմրադեղ օգտագործել, որպեսզի կարողանան շանտաժի ենթարկել նրա հորը: Չեքին կհայտնվի բանտում, եթե հրաժարվի համագործակցել: Գործազուրկ և հերոինի սիրահար Չեքին մերժելու ճար չունի, բայց նման անխուսափելի ընտրության դեմ-հանդիման հուսահատորեն ջանում է ելք գտնել:

Մրցանակներ

"Ոսկե շուշան" գլխավոր մրցանակ (Վիսբադենի goEast ՄԿՓ, 2010)

Արտադրող ընկերություններ

Independent Film Project
10a Akhmeteli St.
0159 Tbilisi, Georgia
Tel: +995 32 106 362
Mob: +995 99 13 90 89
Email: kmachavariani@ifp.ge
www.ifp.ge

Moving Pictures
21 Ingorovka St.
0179 Tbilisi, Georgia
Tel: +995 32 500 004
Email: gia.bazgadze@operadesign.ge

Կոգուաշվիլի, Լևան

Լևան Կոգուաշվիլի (ծն. 1973)
Դպրոցն ավարտելուց հետո սկսել է ուսանել է Թբիլիսիի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բայց մեկ տարի անց Վրաստանում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով աշխատանքի է անցել որպես անկախ հեռուստատեսության լրագրող, իսկ հետագայում` որպես ռեժիսոր: Հեռուստատեսությունում երկու տարի աշխատելուց հետո ընդունվել է Մոսկվայի համառուսական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ՎԳԻԿ), որտեղ նրան դասավանդել է հայտնի կինոռեժիսոր Մառլեն Խուցիևը: Ավարտելուց հետո Թբիլիսիում գովազդային, հեռուստատեսային և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է եղել: 2002-ին ընդունվել է Նյու Յորքի կինոյի դպրոցը, որտեղ ուսանելիս նկարահանել է կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր: 2008-ին վերադարձել է Վրաստան` իր առաջին գեղարվեստական ֆիլմը` "Փողոցային օրերը", նկարահանելու:

Ֆիլմացանկ

Լիր արքա (1998), 2 (1999), Բեթլեհեմ (2000), Վերականգնում (2002), Հայր և զավակ (2003), Տուն (2004), Պարտք (2005), Փոքրիկ թատրոն Վաշինգտոնում (2005), Վրացուհիներ (2008), Փողոցային օրեր (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 14 12:10Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 15 19:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 16 22:00Երևանյան գիշերներ Պողոսյան այգիներում
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation